Թուրքիայում ընտրություններին ընդառաջ ընտրողների գրեթե կեսը չի վստահում Գերագույն ընտրական խորհրդին

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններից չորս ամիս առաջ անցկացված վերջին հարցման արդյունքների համաձայն՝ մասնակիցների 46 տոկոսը չի վստահում Գերագույն ընտրական խորհրդին (YSK)՝ ազգային ընտրական մարմնին, գրում է Gercek news-ը։ YSK-ի արդարության և անաչառության հարցում չկողմնորոշվածները կազմում են մասնակիցների 28,7 տոկոսը, միայն 25,3 տոկոսն է ասել, որ վստահում է խորհրդին։ Ուշագրավ է, որ քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) կողմնակիցներից և ոչ մեկը վստահություն չի հայտնել YSK-ին։

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) կողմնակիցների 4,3 %-ը և ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության կողմնակիցների 7,6 %-ը վստահություն են հայտնել ընտրական խորհրդին՝ ի տարբերություն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների 46 %-ի և նրանց դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության 43,2 %-ը, որոնք վստահություն են հայտնել։

Պատասխանելով հարցին, թե կա՞ «ձայներ գողանալու հավանականություն», ինչպես HDP-ի, այնպես էլ «Լավ» կուսակցության բոլոր կողմնակիցներն ասել են, որ «ձայների մի մասը անպայման գողացվելու է » կամ «ձայների մի մասը կարող է գողացվել»:

CHP-ի կողմնակիցների ընդամենը 3,4 տոկոսն է ասել, որ «ձայները հաստատ չեն գողանա»։ Հետաքրքիր է, որ իշխող դաշինքի ընտրողների մեծամասնությունը նույնպես ասել է, որ որոշ ձայներ կարող են գողացվել։ Նույն կերպ են պատասխանել «Արդարություն ու զարգացում» կուսակցության ընտրողների 52,7 %-ը և Ազգայնական շարժում կուսակցության ընտրողների 61,8 %-ը։ Բոլոր հարցվածների միայն 25,3 %-ն է բացառել  ընտրակեղծիքների հավանականությունը։

Հավելենք, որ Թուրքիայում խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, ամենայն հավանակությամբ, տեղի են ունենալու մայիսի 14-ին։

Էմմա Չոբանյան