Հրդեհի գործով լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից

Լուրեր

25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
Բոլորը

15 զինծառայողների մահվան ելքով հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց հրամանատարի փաստաբան Արսեն Բաբայանը։

«Կան հանգամանքներ, որոնց մասին այս պահին նպատակահամար չեմ համարում բաձրաձայնել՝ նկատի ունենալով դասակի հրամանատարի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը․ իր զեկուցագրի հիման վրա ազատվել է ծառայություննից»,- ասաց Արսեն Բաբայանը։ Վերջինս նաև ասաց, որ դասակի հրամանատարը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

«Հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը՝ շատ բան չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ նա դեպքի հանգամանքների վերաբերյալ չունի և չի էլ կարող ունենալ տեղեկություն, քանի որ այնտեղ չի եղել»,- ասաց Բաբայանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով 15 զինծառայող է մահացել։

Հրդեհից ժամեր անց զորամասի դասակի հրամանատարը լրագրողների հետ զրույցի ընթացքում քննադատել էր բանակում տիրող իրավիճակը։
«Բանակի թուլացումը կամ կա չէ՞ զինվորականության ոլորտում, որ ասում, են՝ «բարդակ», ներողություն եմ խնդրում մի քիչ անշնորհք խոսելուս համար, գալիս է բոլորից՝ գլխավոր շտաբի պետ, նախարար, վարչապետ։ Սրանից հետո ինձ ինչ ուզում են թող ասեն կամ չանեն, դա ինձ չի հետաքրքրում։ Երբ ծնողներին չես կարող պատասխան տալ, դրանից վատ բան չկա»,- ասել էր հրամանատարն ու նշել, որ մահացած զինծառայողների ծնողները գալիս ու իրենց երեխաներից են հետաքրքրվում, իսկ իրենք պատասխաններ չունեն։

Արաքս Մամուլյան