Ռուսաստանը նոր հարձակման է պատրաստվում Ուկրաինայում․ ISW

Լուրեր

16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասը Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
Բոլորը

Արևմտյան, ուկրաինական և ռուսական աղբյուրները  հայտնում են, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր հարձակման Ուկրաինայում, գրում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետներն իրենց հերթական զեկույցում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ոչ մի նշան չկա, որ Ռուսաստանը պատրաստվում է խաղաղ բանակցությունների, և որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահպանում է իր մաքսիմալիստական ​​նպատակները Ուկրաինայի հարցում:

Ստոլտենբերգը նշել է, որ Ռուսաստանը կարող է մոբիլիզացնել մինչև 200,000 մարդ և շարունակում է զենք ու զինամթերք ձեռք բերել ներքին արտադրության ավելացման և ավտորիտար ռեժիմների հետ համագործակցության միջոցով, ինչպիսիք են Իրանը և Հյուսիսային Կորեան։

Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային ուժերի պահեստայինների խորհրդի ղեկավար Իվան Տիմոչկոն հայտարարել է, որ ռուսական զորքերը ուժեղացնում են իրենց խմբավորումները Դոնբասում՝ սպասվող հարձակման շրջանակում, և նշել, որ ռուսական զորքերը ստիպված կլինեն հարձակման անցնել՝ ներքին ճնշման աճով պայմանավորված։

Ստոլտենբերգի և Տիմոչկոյի հայտարարությունները հաստատում են ISW-ի նախորդ կանխատեսումը, որ ռուսական ուժերը պայմաններ են ստեղծում առաջիկա ամիսներին Լուգանսկի շրջանում հարձակում սկսելու համար։ Ռուս ռազմական լրագրողները նույնպես գրում են, որ ռուսական տեղեկատվական տարածքում նոր հարձակման նախադրյալներ են ստեղծվում։

Տաթև Ֆռանգյան