«Վագները» հրթիռներ է ստացել ԿԺԴՀ-ից․ Ստոլտենբերգ

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Հյուսիսային Կորեան հրթիռներ է մատակարարել «Վագներ» ռազմականացված մասնավոր կազմակերպության ռուս վարձկաններին, որոնք մասնակցում են Ուկրաինայի դեմ պատերազմին։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է Սեուլի համալսարանի ուսանողների առջև ելույթի ժամանակ, հայտնում է դաշինքի կայքէջը։

«Հյուսիսային Կորեան հրթիռներ է մատակարարել ռուսական «Վագներ» խմբավորմանը, ինչը ավելի է խթանում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ: Նախագահ Պուտինը պատերազմը սկսել է գրեթե մեկ տարի առաջ՝ երկիրը վերահսկողության տակ վերցնելու և մարդկանց ազատությունից զրկելու համար: Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ինչպես նաև մեր գործընկերներն ամբողջ աշխարհում, ներառյալ Հարավային Կորեան, դատապարտեցին այս անօրինական և չարդարացված պատերազմը։ Եվ մենք աննախադեպ օգնություն ենք ցուցաբերում Ուկրաինային»,- ասել է Ստոլտենբերգը։

Դաշինքի գլխավոր քարտուղարը համոզված է, որ այդ աջակցությունը մեծ նշանակություն ունի ուկրաինացիների համար՝ «օգնելով նրանց ոչ միայն գոյատևել, այլև հետ մղել ռուս զավթիչին և ազատագրել իրենց տարածքը»։

«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Որովհետև եթե նախագահ Պուտինը հաղթի, նրա և մյուս ավտորիտար առաջնորդների համար պարզ կդառնա, որ նրանք կարող են ուժի միջոցով հասնել իրենց ուզածին: Սա աշխարհն ավելի վտանգավոր կդարձնի, իսկ մեզ՝ ավելի խոցելի», – ընդգծել է նա։

Տաթև Ֆռանգյան