COVID-19-ը շարունակում է գլոբալ վտանգ ներկայացնել․ ԱՀԿ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսը շարունակում է գլոբալ վտանգ ներկայացնել, դրա տարածման մակարդակը դեռ շատ բարձր է, երկուշաբթի հայտնել է ԱՀԿ քարտուղարությունը, գրում է Ինտերֆաքսը։

«Վերջին գործառնական գնահատումը ցույց է տվել, որ COVID-19-ը շարունակում է գլոբալ վտանգ ներկայացնել մարդու առողջության համար, վիրուսի փոխանցման մակարդակը մնում է բարձր»,- ասվում է ԱՀԿ կայքէջում։
Քարտուղարությունը մտահոգություն է հայտնել, որ որոշ երկրներ դադարեցրել են վարակման, մահացության և հոսպիտալացումների վերաբերյալ տվյալներ ներկայացնելը, և ընդգծել է այդ տեղեկատվության ժամանակին հաղորդման կարևորությունը, որն անհրաժեշտ է ներկա վիճակը հասկանալու համար:

ԱՀԿ-ն կոչ է անում պահպանել զգոնությունը, շարունակել առողջական հսկողություն իրականացնել, ինչպես նաև շարունակել բնակչության պատվաստումները:

COVID-19 համաճարակի սկզբից ի վեր, ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, հիվանդությունը 6,8 միլիոն կյանք է խլել։ Ընդհանուր առմամբ ախտորոշվել է վարակի շուրջ 700 մլն դեպք։ Մինչ օրս ամբողջ աշխարհում բաշխվել է COVID-19 պատվաստանյութի 13,2 միլիարդ չափաբաժին։

Տաթև Ֆռանգյան