Կայացել է Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի ձմեռային բաց առաջնությունը. հայտնի են հաղթողները

Լուրեր

07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
Բոլորը

Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում hունվարի 28-ին կայացել է Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի ձմեռային բաց առաջնությունը: Մրցաշրջան-2023-ի մեկնարկային մրցաշարին մասնակցել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արտաշատի և Կապանի հավաքական թիմերի՝ 20 տարեկան և ավելի ցածր տարիքի շուրջ 130 մարզիկներ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Մրցաշարին մասնակցել են նաև Հայաստանի մեծահասակների տղամարդկանց և կանանց հավաքականների մարզիկները։
Մրցաշարին ներկա է եղել և հաղթողներին պարգևատրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը։

50 մ. վազք մրցաձևի աղջիկների պայքարում հաղթողի կոչումը նվաճել է Նինա Մուրադյանը` Գյումրիից, որը մրցատարածությունը հաղթահարել է 6,6 վայրկյանում: Նույն մրցաձևի տղաների պայքարում լավագույն արդյունքը՝ 5,9 վայրկյան, գրանցել է Սամվել Մելքոնյանը` Վանաձորից: 400 մ. վազք մրցաձևի աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Ռայիսա Սիմոնյանը՝ 1.03,1 վայրկյան արդյունքով, տղաների պայքարում՝ Արամ Արամյանը (54,4 վայրկյան):
800 մ. վազք մրցաձևում լավագույն արդյունքը ցույց են տվել Մարի Սարգսյանը (2.31,7 վրկ) և Վանիկ Մանդալյանը (2.07,4), իսկ 1500 մետր վազք մրցաձևում ոսկե մեդալները նվաճել են Լիանա Մարտիրոսյանը (5.41,0) և Արման Ղամբարյանը (4.20,7): Հեռացատկի մրցումներում հաղթող են ճանաչվել Սոֆիա Ջավախյանը` 5,21 սմ արդյունքով, և Հրաչյա Մինասյանը (7,07սմ): Եռացատկի մրցումներում ևս Սոֆիա Ջավախյանը ցույց է տվել լավագույն արդյունքը՝ 11,58 սմ արդյունքով, իսկ տղաների պայքարում ոսկե մեդալին արժանացել է Գոռ Հովակիմյանը (15,44 սմ):

Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի պատվոգրերով և մեդալներով: Նրանք նվերներ են ստացել նաև ԱՄՆ-ում բնակվող հայ գործարար, մրցման հովանավոր Արին Բողոսյանի կողմից:

Մրցաշարի ընթացքում ամենաբարձր արդյունք գրանցած մարզիկը և մարզուհին` Գոռ Հովակիմյանը և Նինա Մուրադյանը, պարգևատրվել են նաև հովանավորի գավաթներով։

Մրցաշարի ընթացքում բարձր արդյունքներ են գրանցել Հայաստանի հավաքականի առաջատար մարզիկները` Յանա Սարգսյանը (հեռացատկ 6,04 սմ և եռացատկ 13,20 սմ), Լևոն Աղասյանը (եռացատկ 16,37) և Երվանդ Մկրտչյանը (վազք 800 մ.՝ 1.56,9 վրկ):