Թուրքիան փետրվարին գագաթնաժողով կանցկացնի՝ քննարկելու Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի ստեղծումը

Լուրեր

26.02.2026 | 23:14
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահը հրաժարական է տվել Էփշտեյնի հետ կապերի պատճառով
26.02.2026 | 23:09
Գերմանացի դատախազները պնդում են, որ Մերցին «Պինոկիո» անվանելը խոսքի ազատության դրսևորում է
26.02.2026 | 22:58
Զախարովան արձագանքել է AZAL-ի ինքնաթիռի վթարի վերաբերյալ Բայրամովի հայտարարություններին
26.02.2026 | 22:53
Հայաստանի վարչապետը և Լեհաստանի Սենատի նախագահը կարևորել են ԵՄ-ՀՀ գործընկերության խորացումը
26.02.2026 | 22:49
«Նոա» – «ԱԶ Ալկմար»․ մեկնարկային կազմերը հայտնի են
26.02.2026 | 22:47
Բյուրոկրատական, թե օրենսդրական խնդրի պատճառով. ինչու կալանավորը մահացավ. Դեպարտամենտի պարզաբանումը
26.02.2026 | 22:46
Արցախում էթնիկ զտում իրականացրած Ալիևը հայտարարել է, թե Խոջալուի դեպքերը «հայ ֆաշիստներ»-ի ձեռքի գործն է
26.02.2026 | 22:32
1 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին
26.02.2026 | 22:22
ԶՈՒ զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
26.02.2026 | 22:07
Փաշինյանը և Նավրոցկին քննարկել են հայ-լեհական համագործակցության զարգացումը
26.02.2026 | 21:51
2025-ին 34 զինծառայողի մահացության դեպք. ՀՔԱՎ-ը զեկույց է ներկայացրել
26.02.2026 | 21:37
Իսրայելը և Հնդկաստանը ստորագրել են 16 հուշագիր` խորացնելով ռազմավարական գործընկերությունը
26.02.2026 | 21:23
Կարծում եմ՝ կշարունակենք անվտանգության մեր համագործակցությունը. Տուսկը՝ Փաշինյանին
26.02.2026 | 21:10
Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
26.02.2026 | 21:00
Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է ձգտի անվտանգության լրացուցիչ սպառնալիքներ չստեղծել․ Հրաչյա Թաշչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2023 թվականի փետրվարի 14-15-ը Ստամբուլում տեղի կունենա Ստամբուլի գազային գագաթնաժողովը, որին կմասնակցեն Մերձավոր Արևելքից, Միջերկրական ծովից և Կենտրոնական Ասիայից կապույտ վառելիք արտահանող երկրները, ինչպես նաև եվրոպական սպառող երկրների ներկայացուցիչներ ։ Այս մասին  այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, գրում է Անադոլուն։  Համաժողովի կարգախոսն է «Միասին ապահովենք ապագան» (Securing the Future Together)։

«Թուրքիան շարունակում է իր «էներգետիկ դիվանագիտությունը», որի նպատակն է երկիրը վերածել հանգույցի։ Միայն անցած տարվա ընթացքում Թուրքիայի էներգետիկայի նախարարության պատվիրակություններն այցելել են Կենտրոնական Ասիայի և Պարսից ծոցի շուրջ 15 երկրներ»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ այսօր Անկարան Բուլղարիայի հետ միասին քննարկում է Հյուսիսային Մակեդոնիա, Ռումինիա և Մոլդովա գազի մատակարարման հարցը։

Թուրք նախարարը նաև հայտնել է, որ BOTAŞ պետական ​​ընկերության ղեկավարը գտնվում է Օմանում։ «Մենք պատրաստվում ենք 10 տարվա պայմանագիր կնքել Օմանի հետ՝ տարեկան 1,4 միլիարդ գազ գնելու շուրջ», – ասել է Դյոնմեզը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներն ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը, որի գաղափարն, ի դեպ, առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ադրբեջանը ևս աջակցում է այս նախաձեռնությունը և ակտիվ բանակցում է թուրքական կողմի հետ։

Էմմա Չոբանյան