Գյումրիում ներկայացրեցին Շիրակի նորանշանակ մարզպետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.04.2026 | 20:50
Կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը․ Փաշինյան
12.04.2026 | 19:58
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
12.04.2026 | 19:25
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները
12.04.2026 | 19:07
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ռեկորդային մասնակցություն
12.04.2026 | 18:27
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.04.2026 | 18:08
Իսրայելի Գլխավոր շտաբը զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի
12.04.2026 | 17:57
Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում
12.04.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին
12.04.2026 | 17:11
«Ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա կա, ձեր ընդունած օրենքն ա»․ Փաշինյանի և վրդովված քաղաքացու զրույցին փորձեց միջամտել թիկնապահը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.04.2026 | 16:28
Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր
12.04.2026 | 15:50
Շվեդիան ձերբակալել է Ռուսաստանից եկող նավը․ մեղադրում են ծովն աղտոտելու համար
12.04.2026 | 14:54
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա
12.04.2026 | 14:30
Հունգարիայում ընդդիմությունն առաջին անգամ 16 տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Օրբանից․ առավոտյան ընտրողների մասնակցությունը պատմական ռեկորդ է սահմանել
12.04.2026 | 13:34
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով
12.04.2026 | 13:12
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Շիրակի մարզի պաշտոնյաներին, ԱԺ շիրակցի պատգամավորներին պաշտոնապես ներկայացրեց նոր մարզպետին՝ Մուշեղ Մուրադյանին։ Մուրադյանը թավշյա հեղափոխությանը հաջորդած 5 տարիների ընթացքում Շիրակի արդեն 5-րդ մարզպետն է։ Գնել Սանոսյանի դիտարկմամբ՝ այստեղ արտառոց ոչինչ չկա։

«Մեծ հաշվով հեղափոխությունից հետո բոլոր ոլորտներում, բոլոր երկրներում էդպես է, հաճախ է պաշտոնների փոփոխություն է տեղի ունենում, բնական պրոցես է, որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Մյուս մարզերում էլ ունենք փոփոխություն», -ասաց նախարարը։ Նա նշեց, որ Շիրակի մարզում մարզպետներին փոխվում են հանգամանքների բերումով։

Գնել Սանոսյանը, շնորհակալություն հայտնելով Նազելի Բաղդասարյանին, ասաց, որ բավական արդյունավետ են աշխատել նրա հետ, խնիդրներից շատերը լուծում են ստացել։ Նազելի Բաղդասարյանն էլ իր հերթին թվարկեց մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձի համար կարևոր համարելով արդարամիտ լինելը։

Նախարարը նշեց, որ նոր մարզպետը նոր դեմք չէ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի համար, քանի որ երկար տարիներ աշխատել է նաև մարզպետարանում։

Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ, շնորհակալություն հայտնելով իրեն բարձր վստահության արժանացնելու համար, խոստացավ իր բոլոր ջանքներն ու հնարավորությունները ներդնել մարզի զարգացման համար։
Նախարար Գնել Սանոսյանը մարզպետին պաշտոնապես ներկայացնելուց հետո խոսեց մարզպետարանում սպասվելիք կառուցվածքային փոփոխություններից, Կապսի ջրամբարի, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքից։

Արմիկ Մովսիսյան