«Գիտուժ» նախաձեռնության անդամները ԿԳՄՍ նախարարին առաջարկել են երկրում ներդնել «Գիտության շաբաթ» ամենամյա միջոցառում

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

«Գիտուժ» նախաձեռնության անդամները հունվարի 27-ին հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ գիտության քաղաքականության մեջ ընթացող գործընթացները, պետական պատվերի ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը և Հայաստանում գիտության շաբաթ անցկացնելու հարցերը քննարկելու համար։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Լուսինե Գրիգորյանը՝ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը:

Ինչպես տեղեկանում ենք «Գիտուժ» նախաձեռնության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը և Գիտության կոմիտեի նախագահը «Գիտուժ» նախաձեռնության ակտիվ անդամներին են ներկայացրել Հայաստանի գիտության քաղաքականության մեջ ընթացող գործընթացները։

«Գիտուժ»-ի անդամները հատուկ ընդգծել են, որ գիտությանն առնչվող ցանկացած արմատական որոշում պետք է կայացնել շահագրգիռ կողմերի, այդ թվում նաև Սփյուռքի ակտիվ գիտական շրջանակների հետ քննարկելով, որոշման էությունը և կարևորությունը գիտական համայնքին կառուցողական մթնոլորտում և ճիշտ ձևաչափով հաղորդակցելով։

«Շահագրգիռ կողմերի հետ կառուցողական աշխատելաոճ և գործընթացների թափանցիկության ու հաշվետվողականության միջավայր ստեղծելով է միայն հնարավոր ապահովել Հայաստանում գիտական քաղաքականության նպատակային փոփոխությունների արդյունավետ ընթացքը՝ ոչ մի դեպքում չվնասելով գիտական առանց այն էլ փխրուն համակարգին։

Այս առումով ողջունում ենք ԿԳՄՍ նախարարի, Գիտության կոմիտեի նախագահի ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի՝ մեր համայնքի հետ համագործակցելու և գործընթացների թափանցիկությունը ապահովելու պատրաստակամությունը։

Հայաստանում գիտական էկոհամակարգը պետք է զարգացնել այն սկզբունքով, որ այն կարողանա լուծել երկրի առջև ծառացած խնդիրները և մարտահրավերները»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում «Գիտուժ»-ի ակտիվ անդամները, պատմելով նախաձեռնության առաջացման և առաքելության մասին, նշել են, որ «Գիտուժ»-ի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության կարիքների բավարարման նպատակով ԳՀՓԿ աշխատանքների պատվերի համակարգի ստեղծումն է։

Նախաձեռնության անդամները նախարարին հայտնել են, որ իրենց համար խիստ մտահոգիչ է հետևել գիտության կառավարման մեջ կառուցվածքային փոփոխությունների մասին քննարկումներին, երբ բուն բովանդակության մասին ոչինչ չի խոսվում։ Մինչդեռ Հայաստանում գիտությունը պետք է նպաստի երկրի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների լուծմանը, իսկ առանց պետական պատվերի համակարգի ներդրման գիտական էկոհմակարգը չի կարողանալու նման խնդիրներ լուծել՝ դրանով իսկ անարդյունավետ դարձնելով այդ համակարգի և համակարգի կառուցվածքային փոփոխությունների վրա ծախսվող պետական միջոցները։

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը և ԳԿ նախագահը նշել են, որ պետական պատվերի համակարգի ձևավորումը միայն ԿԳՄՍ նախարարության լիազորության դաշտում չի։ Ամեն դեպքում, նախարարը նախաձեռնության անդամներին առաջարկել է գրավոր ներկայացնել պետական պատվերի համակարգի ստեղծմանը նպաստող առաջարկները։

Հայաստանում գիտության հանրայնացման շարունակականությունը և մասշտաբայնությունն ապահովելու համար «Գիտուժ» նախաձեռնության անդամները ԿԳՄՍ նախարարին առաջարկել են երկրում ներդնել «Գիտության շաբաթ» միջոցառումը, որը տեղի կունենա տարեկան մեկ անգամ:

«Գիտության հանրայնացումն ինքնանպատակ չի, այն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի՝ ապագայում գիտության արժեքն իմացող և գիտությամբ զբաղվել ցանկացող քննադատական մտածողությամբ զինված սերունդ ունենալու համար»,- հիմնավորել են նրանք:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջնահերթ է գիտության նկատմամբ հետաքրքրության զարգացումը՝ սկսած դպրոցից: Նա առաջարկել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներից և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներից աշխատանքային խումբ կազմել՝ «Գիտության շաբաթ» միջոցառման ձևաչափը և բովանդակությունը մշակելու համար։