Խնդրահարույց վարկերից ավելի շատ են արտարժույթով վարկերը․ Պապոյանը կոչ արեց եվրոյով վարկեր չվերցնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
Բոլորը

ՔՊ պատգամավորներն առաջարկում են բանկերին, վարկային կազմակերպություններին արգելել ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին վարկեր տալ արտարժույթով:

Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ համահեղինակ Գևորգ Պապոյանը նշեց, որ մեր հասարակությունը մեքենա, տուն, հող, ինչի գին հարցնում են, առաջինը դոլարով են ընկալում ու ֆիքսում․ «Մենք պիտի այդ մտածողությունից հրաժարվենք»:  

«Ոչ մի երկրում այդքան շատ իրար չեն խառնվում փոխարժեքի տատանումներից, որքան Հայաստանում: Դրամային եկամուտ ունեցող մարդը ինչի՞ պիտի մտածի փոխարժեքի տատանումների մասին: Դա բերում է հավելյալ բաների, որովհետև երբ մարդիկ դոլարային ավանդներ են ունենում, դոլարային վարկեր են ունենում, իրենք փոխարժեքի փոքր տատանումների ժամանակ սկսում են ոչ մասնագիտական, հաճախ անկանոն ֆինանսական շարժումներ անել, որոնք էլ ավելի մեծ ու վատթար հետևանքների են բերում: Իսկ երբ մարդը չունի եվրոյով կամ դոլարով վարկ, ինքը չի անի այդ անկանոն գործողությունները և իրենց ազդեցությունն էլ փոխարժեքի վրա այդքան մեծ չի լինելու: Այդ տրամաբանությամբ օրենքի նախագիծը ներկայացրել ենք»,- նշեց պատգամավորը։ 

Պապոյանը քաղաքացիներին կոչ արեց հատկապես մեծ տատանողականություն ունեցող արտարժույթներով, օրինակ, եվրոյով վարկեր չվերցնել։ 

«400 դրամ եղավ եվրոն մոտ 2 ամիս առաջ ու այդ պահին վերցրած վարկերը արդեն իսկ մոտ 5%-ով թանկացել են: Սա շատ վտանգավոր տենդենց է, վաղը կարող է ևս 5%-ով թանկանալ: Սա վտանգավոր միտում է։ 

Մեր նախագիծն ուղղված է կայունությանը և արտարժութային ցնցումների ժամանակ, այսպես ասած, այնպիսի իրավիճակներին, որ մենք չունենանք տնտեսական ճգնաժամեր: Եթե հազարավոր քաղաքացիներ կանգնեն իրենց վարկերը փակելու խնդրի առաջ, դա կբերի տնտեսական ճգնաժամերի՝ իրենցից բխող հետևանքներով»,- ընդգծեց պատգամավորը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։