Զելենսկին հայտնել է Դոնեցկի մարզում «չափազանց լուրջ իրավիճակի մասին»

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում ասել է, որ Դոնեցկի մարզում ռուսական զորքերն անընդհատ փորձում են գրոհել ուկրաինացի զինվորականների դիրքերը։

«Իրավիճակը չափազանց լուրջ  է։ Դոնեցկի մարզում Բախմուտի, Ուգլեդարի ու այլ ուղղություններով ռուսական չդադարող գրոհներ են, մեր պաշտպանությունը ճեղքելու մշտական փորձեր։ Թշնամին չի հաշվում մարդկանց ու, չնայած իր բազմաթիվ կորուստներին, պահպանում  գրոհների բարձր ինտենսիվությունը»,-ասել է Զելենսկին։

Վերջին շաբաթների ընթացքում ամենակատաղի մարտերը ընթանում են Դոնեցկի մարզում՝ Բախմուտ քաղաքի մոտ, որը ռուսական բանակը փորձում է գրավել արդեն մի քանի ամիս, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող Ուգլեդար քաղաքի մոտ, որը գտնվում է Զապորոժիեի շրջանի սահմանին։

Զելենսկու խոսքով՝ ստեղծված իրավիճակում հատկապես կարևոր է արագ ռազմական օգնություն ստանալ արևմտյան գործընկերներից, քանի որ Ռուսաստանը երկարաձգվող պատերազմի հույս ունի։
«Մատակարարումների արագությունը եղել և լինելու է այս պատերազմի առանցքային գործոններից մեկը»,- ասել է Զելենսկին։

Անցյալ շաբաթ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Գերմանիան, առաջին անգամ հայտարարեցին Ուկրաինայի զինված ուժերին  տանկեր մատակարարելու մտադրության մասին։ Դրանից հետո ուկրաինացի պաշտոնյաները հայտարարեցին, որ մտադիր են հասնել արևմտյան կործանիչների մատակարարմանը։

Տաթև Ֆռանգյան