Պուտինյան ռեժիմը տապալվելու է. ակցիա Գյումրիի ռուսական ռազմաբազայի մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
Բոլորը

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչներն այսօր հերթական անգամ Արցախի ապաշրջափակման, Հայաստանից ռուսական զորքերի հեռացման պահանջով ցույց անցկացրեցին Գյումրու 102-րդ ռազմաբազայի մոտ։ Այս անգամ նրանք ռազմաբազան շրջափակելու փորձեր չարեցին, այլ ելույթներ ունեցան՝ վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Ու քանի որ առատ ձյուն էր տեղում, եղանակն անբարենպաստ էր, ԱԺԲ-ի խորհրդի անդամները մասնակիցներին հրավիրեցին թեյախմության՝ քննարկումները շարունակելու նպատակով։

Մինչ այդ իրենց ելույթենրում շեշտադրեցին այն միտքը, որ ռուս խաղաղապահները ցանկության դեպքում անգամ հնարավորություն չունեն մեր անվտանգությանը երաշխավոր լինելու, հետևաբար՝ և՛ ռուսական զորքը պիտի հեռանա, «և՛ մենք պետք է սեղմենք իրական դաշնակիցների ձեռքը»։

«Մենք շարունակում են պնդել, որ նոր աշխարհակարգի ստեղծման գործընթացները գնում են հանգուցալուծման, և դրանով է պայմանավորված, որ վիճակը փոխվում է օր օրի, ժամ առ ժամ։

Այն, ինչ տեղի ունեցավ գիշերը Իրանում և՛ անսպասելի էր, և՛ սպասելի է, մենք գիտեինք, որ Իրանում գոնե ներքին խմորումներ կան, մի քանի ամիս մենք տեսնում էինք Իրանի զարգացումները»,- ասաց Վահե Գասպարյանը։
Բանախոսները կարծիք հայտնեցին, որ նախագահական ընտրություններից հետո գուցե անկայունություն սկսվի նաև Թուրքիայում, անդրադարձան ռուս-ուկրաինական պատերազմին՝ համոզմունք հայտնելով, որ պուտինյան ռեժիմը տապալվելու է,  Ռուսաստանը տարածաշրջանից հեռանում է։

Ցուցարարները պարբերաբար բացականչում էին․ «Ազատ, անկախ Հայաստան», «ՀԱՊԿ-ից դուրս», «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Ակցիայի մասնակիցները կարծիք հայտնեցին, որ եվրոպական դիտորդներին Հայաստան գործուղելու որոշմամբ «զսպվում է թուրք-ռուսական ախորժակը Հայաստանում»։

Ելույթ ունեցավ ցույցին մասնակցող ազգությամբ ռուս Արսենի Սախորովը, որը տարիների առաջ տեղափոխվել է բնակության Ուկրաինա։ Բանախոսը նշեց, որ հավաքվել են Ռուսաստանին ցույց տալու, որ չեն վախենում, պայքարելու են ռուսական օկուպացիայի դեմ, որը «տեռորի է ենթարկում Ուկրաինան, Հայաստանը և անկախության ձգտող բոլոր երկրներին»։

Արմիկ Մովսիսյան