Ժամանակն է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում դրվեն գործնական հիմքերի վրա. նախարար

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

«Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, գյուղատնտեսության բնագավառում մենք պատրաստ ենք ցանկացած փոխադարձ շահավետ  համագործակցության և կարծում եմ, որ մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:

Ներկայացնելով Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ գյուղատնտեսությունը կենսակերպ է, ազգային անվտանգության եւ ժողովրդագրական խնդիր։ Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, և ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա ծրագրերն ուղղված են լինելու փոքր գյուղացիական տնտեսություններին օժանդակության տրամադրմանը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության ոլորտում առկա է մեծ ներուժ, որը դեռևս լիարժեքորեն չի իրացվում: Հայ-իրանական փոխգործակցության առավել իրատեսական ուղղությունների թվում դեսպանը, մասնավորապես մատնանշել է սերմնաբուծության, անասնապահության, ձկնաբուծության, ջերմոցաշինության, ծաղկաբուծության, գյուղատնտեսության ավտոմատացման և ժամանակակից գյուղտեխնիկայի ներդրման ոլորտները:

Երկուստեք ընդգծվել է երկու երկրների գյուղոլորտում գործող գիտական կենտրոնների համագործակցությունը, գյուղատնտեսության ոլորտում առկա փորձի փոխանակման, ճանաչողական նպատակով երկու երկրների գործարար շրջանակների համար գյուղատնտեսական ցուցահանդեսների կազմակերպման կարևորությունը:

Քննարկվել են Հայաստանում իրանցի մասնագետների աջակցությամբ պիստակի, ձիթապտղի և այլ արժեքավոր մշակաբույսերի մշակմանը, ծիրանի, թթի և այլ մրգերի վերամշակմանը, այդ թվում` նաև չրերի արտադրությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Իրանի դեսպանը վստահություն է հայտնել, որ վերամշակված գյուղմթերքի համատեղ արտադրության կազմակերպման դեպքում պատրաստի արտադրանքը մեծ պահանջարկ կարող է ունենալ ոչ միայն իրանական շուկայում, այլև Եվրասիական տնտեսական միության տարածքում: Բացի այդ, համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոլորտում ներգրավված անձանց կապահովի նոր աշխատատեղերով: Նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ փորձելու են արժեշղթայի եւ շուկայի դիվերսիֆիկացիա ապահովել։ Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ-ում կշահագործեն լոլիկի մածուկի գործարան։

«Որպես դեսպան ես շատ կցանկանամ, որպեսզի գյուղատնտեսության ոլորտում կատարվող  յուրաքանաչյուր քայլ լինի ի շահ մեր ժողովուրդների: Հուսով եմ, Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կկարողանանք ոչ միայն զարգացնել մեր առևտրա-տնտեսական հարաբերությունները, այլև օրինակ ծառայել նաև այլ ոլորտների զարգացման համար», – նշել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Նախարար Արթուր Խաչատրյանը շեշտել է, որ ՀՀ օրենսդրական դաշտը բավականաչափ ազատական է ներդումներ իրականացնելու համար եւ հնարավոր է կյանքի կոչել տնտեսական ծրագրեր՝ փոխադարձ շահավետ պայմաններով։ Հայ-իրանական համագործակցությունն իրական հիմքերի վրա դնելու նպատակով կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ` երկկողմ համագործակցության առավել նպատակահարմար ուղղություններն ուսումնասիրելու նպատակով:

  Քննարկվել է իրանական ներդրումների ներգրավմամբ մի շարք այլ ճյուղերում ևս փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունը: