ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպությունների ներգրավմամբ ձևավորվել է “Save Karabakh” կոալիցիան

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի առաջնորդությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձևավորվել է “Save Karabakh” կոալիցիան։ Այս նախաձեռնությունը հաջորդել է ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակման ադրբեջանական քաղաքականությունը դատապարտող երկկուսակցական բանաձևի շրջանառության մեջ դնելուն, որը նախաձեռնել են Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը. այս մասին հայտնեցին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:

Հիշյալ կոալիցիյաի մասին հայտարարությունը կատարվել է հունվարի 27-ին Կապիտոլիումի բարձունքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Ասուլիսին մասնակցել են ԱՄՆ կրոնական ազատության հարցերով նախկին դեսպան, սենատոր Սեմ Բրաունբեքը, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ։ Մասնակցել են նաև կոալիցիոն կազմակերպությունների ներկայացուցիչներ` մասնավորապես «Միջազգային և կառավարական հարցերով անգլիական գրասենյակից», Բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից հիմնադրված «ՀԱՐԹ կազմապերպությունից», «Խոցելի ժողովուրդների նախագծից», “Genocide watch”-ից, «Հունա-ամերիկյան առաժնորդության խորհրդից», «Ի պաշտպանություն քրիստոնյաների» և այլ կազմակերպություննից։ Կոալիցիային միացած կազմակերպությունների ընդհանուր թիվը քսան է։

Իր ելույթում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը արձանագրել է․ «Սա բազմազան կոալիցիա է՝ նպատակ ունենալով փրկել Արցախը։ Մենք ուս ուսի կանգնած ենք մեր կոալիցիայի հետ և համերաշխ ենք Կոնգրեսի մեր ընկերների հետ, ովքեր առաջ են մղում ապաշրջափակման օրենսդրություն, որը նախատեսվում է ներկայացնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Այժմ, առավել քան երբևէ, հայ և դաշնակից ամերիկացիները պետք է ոտքի կանգնեն և բարձրաձայնեն իրենց ձայնը»։

Ասուլիսի ընթացքում ելույթ են ունեցել, Արցախի շրջափակմանն անդրադարձել, ԱՄՆ իշխանություններից որոշակի գործողություններ պահանջել ու ադրբեջանական քաղաքականությունը դատապարտել կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ջուդի Չուն, Դեյվիդ Վալադաոն, Բարբարա Լին, Նիկոլե Մալիոտակիսը, Ջիմ Կոստան, Լու Քորեան, դեսպան Սամ Բրոունբեքը, Ռոբերտ Ավետիսյանը։