ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը. Քերեն Դոնֆրիդ

Լուրեր

20.02.2026 | 11:15
Դպրոցի նկատմամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ, տնօրենի տրվել է կարգադրագիր․ ՀՀ կրթության տեսչական մարմին
20.02.2026 | 11:04
Բրիտանիայի թագավորի եղբայրն ազատ է արձակվել 12 ժամ տևած հարցաքննությունից հետո. հետաքննությունը շարունակվում է
20.02.2026 | 10:53
Խուզարկություններ՝ Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում
20.02.2026 | 10:50
Բաքուն հերքում է Թրամփին. Ադրբեջանը չի մասնակցի Գազայի համար 7 միլիարդ դոլարի ֆինանսական նախագծին
20.02.2026 | 10:41
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 20-ի դրությամբ
20.02.2026 | 10:35
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծել են բողոքի դուրս եկած ընդդիմադիր ադրբեջանցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 10:29
Թրամփը հայտարարել է, որ Իրանը 10-15 օր ունի ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար
20.02.2026 | 10:20
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 10:05
Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի առաջին ռակետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 09:56
Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրյա ծառերին. կա զոհ
20.02.2026 | 09:43
Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել
20.02.2026 | 09:33
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը Լաչինի միջանցքի արգելափակման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ:

 

Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը,  բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ մարդասիրական իրավիճակի հետ մեկտեղ, այդ պատճառով է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում՝ միջանցքի վերաբացման ուղղությամբ: Պետքարտոււղարի տեղակալ Դոնֆրիդն ընդգծում է՝ Լաչինի միջանցքի արգելափակման հարցն առաջնային էր պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ ունեցած վերջին հեռախոսազրույցներում:

«Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել միջանցքը և ընդգծել առևտրային և մասնավոր անխոչընդոտ երթևեկության կարևորության մասին։ Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տեղի հայ բնակչության իրադրության կապակցությամբ: Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել այս իրավիճակի շուրջ»,- հայտնել է նա:

Բացի այդ, Դոնֆրիդի կարծիքով՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա են նաև այլ խոչընդոտներ:

«Դրանից զատ, իհարկե, առկա է տասնամյակների ցավալի պատմություն երկու երկրների հարաբերություններում: Այսպիսով, թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերն ունեն հասկանալի մտահոգություններ, և մենք արձանագրում ենք այս երկու երկրների միջև վստահության բացակայություն»,- պնդում է Դոնֆրիդը:

Նա նկատում է՝ հայ-ադրբեջանականն բանակցային գործընթացը, որը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օրակարգային հարցերից է, ընդգրկում է բազմաթիվ բարդ խնդիրների շուրջ քննարկումներ, ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, երկրների միջև տրանսպորտային կապի վերաբացումը: ԱՄՆ-ն աջակցում է կողմերի միջև ուղիղ երկխոսությանը և ընդգծում դրա անհրաժեշտությունը, քանի որ միայն այս միջոցով, ըստ պետքարտուղարի տեղակալի, հնարավոր է հասնել վերոհիշյալ բարդ խնդիրների կարգավորմանը:

«Մենք գտնում ենք, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը խորապես հանձնառու է այս գործընթացին։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում»,- նշում է նա:

Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները չեն կարող ունենալ ռազմական լուծում, իսկ միակ ճանապարհը խաղաղ գործընթացի միջոցով դիվանագիտական կարգավորումն է: Մենք չէինք ցանկանա տեսնել իրավիճակի որևէ սրում, շեշտում է Դոնֆրիդը:

«Երկու երկրների միջև ստեղծված իրավիճակի ռազմական լուծում չենք տեսնում և կշարունակենք դիվանագիտորեն ներգրավված մնալ, ինչպես անում էինք՝ նախ վստահ լինելու համար, որ չկա էսկալացիա, և երկրորդը՝ օգնելու խրախուսել դրական առաջընթացը»,- ասում է նա:

Պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն է հայտնում ԵՄ-ին՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը մշտադիտարկելու նպատակով Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու համար: «Դա մի նախաձեռնություն է, որին մենք լիովին աջակցում ենք», -նշում է նա:

Դրա հետ մեկտեղ, դիվանագետը մտահոգություն է հայտնում տարածաշրջանում Մոսկվայի ու Թեհրանի ակտիվության վերաբերյալ: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված, այսպես կոչված, ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը:

Այս մտահոգություններն ավելացել են վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով, նկատում է Քերեն Դոնֆրիդը՝ շեշտելով՝ Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ակտիվությունը պետք է էլ ավելի մեծ հրատապություն հաղորդի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին: