ՌԴ պաշտոնական դիրքորոշման ցուցադրո՞ւմ․ Զախարովան հեգնում և ընդհատում է հայ լրագրողին, հաճոյախոսություններով փոխանակվում ադրբեջանցի լրագրողի հետ

Լուրեր

15.12.2025 | 16:54
ՌԴ ԿԲ-ն բելգիական Euroclear դեպոզիտարիայում իր ակտիվների սառեցման վնասը գնահատել է 18,17 տրիլիոն ռուբլի
15.12.2025 | 16:45
Հայտնաբերվել է 2005 թվականից հետախուզվող տղամարդը
15.12.2025 | 16:34
Էդուարդ Սպերցյանը հավակնում է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
15.12.2025 | 16:25
Ովքեր կարող են մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ անկանխիկ առևտրից
15.12.2025 | 16:17
Զելենսկին չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հնարավորությունը, եթե Կիևն անվտանգության երաշխիքներ ստանա
15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 15:51
Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը
15.12.2025 | 15:43
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի հետ
15.12.2025 | 15:31
Արարատի մարզի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի
15.12.2025 | 15:23
Ստեֆեն Կարիի անհավանական նետումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 15:14
Պապոյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին//Լեհ երկրպագուների գործով ձերբակալվածներից 5-ը ռուսներ են․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
15.12.2025 | 14:50
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ կոպտորեն ու հեգնանքով է արձագանքել հայ լրագրողի հարցերին, անգամ հրաժարվել է պատասխանել որոշներին։ Փոխարենը Զախարովան փոխադարձ հաճոյախոսություններով է փոխանակվել ադրբեջանցի լրագրողի հետ, որը ՌԴ պաշտոնական դիրքորոշման քիմքին հաճո հարցեր է հնչեցրել։

Նախ՝ ադրբեջանցի լրագրողն իր խոսքը սկսել է Զախարովային շնորհակալություն հայտնելով Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա տեղի ունեցած հարձակմանը կայծակնային արագությամբմ հետևած նրա ցավակցությունների համար։ Անգամ ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական կայքում ցավակցության մասին հաղորդգարությունն առաջինը գրվել է ոչ թե գերատեսչության, այլ անձամբ Մարիա Զախարովայի անունից։

Ցավակցության խոսքից հետո ադրբեջանցի լրագրողն ու Զախարովան անմիջական զրույցի են բռնվել, անգամ երբ լրագրողը սկսում է ձևակերպել հարցը, Զախարովա ծիծաղով ընդհատում է։

«Աննա, չե՞ք կարծում, որ այստեղ հակասություն կա, մի կողմից դուք ինձ լավ եք վերաբերվում, ես դա գիտեմ, իսկ մյուս կողմից իմ մասին հոգ չեք տանում»,- կատակելով հարցնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ լսելով ՀՀ-ում ԵՄ առաքելության հնարավոր տեղակայման մասին լրագրողի հարցը։

Ի հակադրություն նման հաճոյախոսությունների փոխանակմանը՝ երբ հերթը հասնում է «Վերելք» գործակալության հայազգի լրագրողին՝ Զախարովան ի սկբանե հայտարարում է, ոչ չի հավատում, թե նա դեռ հարցեր ունի, սակայն լրագրողը նշում է, որ ունի, անգամ՝ բազմաթիվ հարցեր։

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է ՌԴ-ն վերաբերում այն փաստին, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի երկու պատգամավոր կողմ է քվեարկել ՌԴ-ի և Բելառուսի բարձրագույն իշխանությունների դեմ տրիբունալ ստեղծելու բանաձևին, իսկ որոշներն էլ քննադատական ելույթով են հանդես եկել՝ իրենց խոսքը եզրափակելով «Փա՛ռք Ուկրաինային»,  Զախարովան կրկին հեգնում է․ «Մի՞թե Դուք դա լուրջ եք ասում։ Պատկերացնո՞ւմ եք, թե քանի անձ և քաղաքական ուժ է նման հռետորաբանությամբ զբաղվում։ Մենք ինչ է՝ պետք է բոլորին արձագանքե՞նք։ Մենք խոսում ենք միտումների մասին, մենք խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք օժտված են իշխանությամբ ու վարում են արտաքին քաղաքականություն։ Ինչ է՝ պետք է անդրադառնանք, թե ով ի՞նչ գոռաց, կամ ով ի՞նչ հոգոց հանեց»։

Լրագրողի հաջորդ հարցը, թե ինչո՞ւ պետք է ՀՀ-ում առաքելության տեղակայելու հարցը ԵՄ-ն համաձայնեցնի Բաքվի հետ, ինչպես պնդում է ՌԴ-ն, եթե անգամ Բաքուն դեմ չի արտահայտվել այդ առաքելությանը, Զախարովան կրկին կտրուկ է արձագանքում, թե այդ հարցով պետք է դիմել Ադրբեջանի ԱԳՆ-ին, չնայած րագրողը կրկնում է, որ հարցը հնչեցնում է, քանի որ նման հայտարարություն է արել հենց ինքը՝ Զախարովան։

«Դուք ի՞նչ եք ուզում, որ ես անեմ, ես խոսում եմ մեր դիրքորոշման մասին»,- կրկին ընդհատելով՝ վրդովված պատասխանում է ռուս պաշտոնյան։

Հաջորդ հարցին, թե ի՞նչ է իրենից ենթադրում Զախարովայի այն հայտարարությունը, որ ՀՀ սահմանային շրջաններում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն կարձագանքեն ռուս խաղաղապահները, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շարունակում է նույն տոնայնությամբ։

«Կլինեն գործողություններ, կլինեն արձագանքներ։ Չեն լինի գործողություններ, չի լինի արձագանք։ Ամեն ինչ շատ պարզ է։ Իսկ ֆանտազիաների տրվել պետք չէ»,- վրդովված հայտարարում է Զախարովան։

Իսկ երբ հայ լրագրողը փորձում է ներկայացնել Լաչինի միջանցքին վերաբերող իր հարցը, Զախարովան ընդհատում է՝ չթողնելով անգամ հնչեցնել հարցը։

«Պետք չէ, պետք չէ։ Ես այդ մասին արդեն ամեն ինչ ասացի»,- ասում է նա՝ հրաժարվելով պատասխանել։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեղմ ասած, անբարյացկամորեն է պատասխանում հայ լրագրողների հարցերին։ Այս ամենից հետո հարց է առաջանում՝ արդյո՞ք սա ՌԴ պաշտոնական դիրքորոշման և խտրական վերաբերմունքի ցուցադրում է։

Տաթև Ֆռանգյան