ՀՀ սահմանային շրջաններում ԵՄ դիտորդների ներկայությունն աշխարհաքաղաքական բախում կբերի տարածաշրջան․ Զախարովա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.01.2023 | 17:33Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական բախում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները, Անդրկովկասում Ռուսաստանի միջնորդական ջանքերը դուրս մղելու ԵՄ փորձերը կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերը և տարածաշրջանում խաղաղության վերադարձին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
«Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը, որը վերածվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն է վարում, կարող է միայն աշխարհաքաղաքական բախում բերել տարածաշրջան և սրել առկա հակասություններ»,- հայտարարել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ «ամեն գնով Հայաստան ոտք դնելու Եվրամիության փորձերը՝ ճնշում գործադրելու Ռուսաստանի միջնորդական ջանքերի վրա, կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին՝ վերադառնալու տարածաշրջանում խաղաղ զարգացման»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տաթև Ֆռանգյան