ՀՀ դրոշի գործածման պահանջները խախտելու դեպքերին առնչվող նոր օրինագիծ է շրջանառվում

Լուրեր

09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
Բոլորը

«ՀՀ դրոշի մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում։ Արդարադատության նախարարության առաջարկած օրենքի նախագծով սահմանվում են դրոշի գործածության նոր պահանջներ։ Փաստաթղթի նախագիծը հրապարակվել է е-draft էլեկտրոնային հարթակում։ Ըստ օրենքի հիմնավորման՝ պետք է հստակեցնել դրոշին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել որպես ընդհանուր պահանջ: Բացի այդ, նախագծով սահմանված է նաև դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը։

Առանձնացվում է ֆիզիկական, իրավաբանական և պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափ։
Դեռևս 2022-ի մարտին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվել են լրացումներ, որոնցով վարչական պատասխանատվություն է սահմանվել դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար։ Տուգանքի չափը նշանակված է եղել 30-ից 50 հազար դրամ։

Դրոշին ներկայացվող պահանջները և այդ պահանջները չպահպանելու համար վարչական պատասխանատվությունը վերաբերում են Հանրապետության նախագահի նստավայրի, կառավարության, դատարանների, մարզական, մշակութային կազմակերպությունների և օրենքով սահմանված այլ շենքերի վրա բարձրացված դրոշներին։ Նախագծով ներկայացվող պահանջները չեն վերաբերում պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին։

Անի Թամրազյան