Ուկրաինայի 10 մարզերում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Ուկրաինայում պահպանվում է էլեկտրաէներգիայի սպառման բարձր մակարդակը և հզորության զգալի պակասը։ Վթարային անջատումներ են 10 մարզերում։ Այս մասին հայտնում է «ՈւկրԷներգո»-ն։

Նշվում է, որ երեկ ՌԴ հարձակումները զգալի վնաս են հասցրել մի քանի բարձրավոլտ ցանցի օբյեկտներին։ Եվ սա այն ժամանակ, երբ էլեկտրացանցը դեռ վերականգնվում էր հրթիռային հարձակումների նախորդ շարքից, որոնք վնասել էին էլեկտրակայանները: Արդյունքում գործող էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը չի կարող ամբողջությամբ ծածկել սպառումը, փոխանցում է korrespondent-ը։

«Բոլոր մարզային էներգակայաններին հասցվել է օրվա ընթացքում գործող սահմանափակումների մասին տեղեկությունը։ Արդեն հիմա կարգավարական կենտրոնները 10 մարզերում տեսնում են սահմանափակումնների գերազանցում, ինչի արդյունքում վթարային անջատումներ են կիրառվում Խարկովի, Դոնեցկի, Զապորոժիեի, Կիրովոգրադի, Կիևի, Չերկասի, Ժիտոմիրի, Վոլինի, Լվովի, Ռիվնեի մարզերում։ Օրվա ընթացքում վթարային անջատումներ հնարավոր են նաև այլ տարածքներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ վերջին հրթիռային հարձակումից հետո սահմանափակումներ են գործում Օդեսայում, այլ շրջաններում, որտեղ բարձր լարման ենթակառուցվածքը ենթարկվել է ռուսական հրթիռների կամ անօդաչուների հարվածներին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի էներգահամակարգն արդեն վերապրել է ՌԴ-ից 13 հրթիռային հարձակում և 15 անօդաչու թռչող սարքերի հարվածներ։

Տաթև Ֆռանգյան