ՀՀ իշխանությունը հնարավոր բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնում է Լաչինի միջանցքի հարցը․ Սարգիս Խանդանյան

Լուրեր

07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
Բոլորը

«Հարուստ են այն պետությունները, որոնք ունեն կայացած եւ զարգացած ինստիտուտներ, աղքատ են այն պետությունները, որոնք թերացել են կառուցել իրենց պետական ինստիտուտները»,- «Ինչո՞ւ են որոշ երկրներ հարուստ, իսկ որոշները՝ աղքատ» գրքից մեջբերել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Պատասխանելով աշակերտների հարցերին՝ Լենա Նազարյանն անդրադարձել է կրթական ոլորտի բարեփոխումներին՝ կարեւորելով ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը։

Խոսելով մեդիագրագիտությունից՝ նա նշել է, որ այն պետք է սերմանել վաղ հասակից։ «Հատկապես այս ժամանակահատվածում, երբ բազմաթիվ են ինֆորմացիայի առցանց աղբյուրները, պետք է կարողանալ տարբերել կեղծ լուրերը՝ իրականից»,- ընդգծել է նա։

«Ազգային ժողովը մեր երկրի գլխավոր քաղաքական ինստիտուտն է, հիմնական որոշումներն ու օրենքները մեր երկրի հետ կապված ընդունվում են այստեղ»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը խորհրդարան այցելած Երեւանի Ներսես Մեծի թիվ 124 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի դերը, գործունեությունը։

Պատասխանելով աշակերտի այն հարցին, թե արդյո՞ք դժվար չէ պատգամավոր լինելը՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ շատ պատասխանատու աշխատանք է։ Նա տեղեկացրել է, որ պատգամավորները ժողովրդի ներկայացուցիչներն են, նրանք պիտի ընտրողների խնդիրները ներկայացնեն խորհրդարանում եւ փորձեն լուծումներ գտնել։ Խորհրդարանականը նաեւ ընդգծել է, որ պատգամավորներն ունեն նաեւ լիազորություններ՝ ներկայացնելու մեր երկրի խնդիրները տարբեր դիվանագիտական հարթակներում։

Պատգամավորը, պատասխանելով Լաչինի միջանցքի փակմանը վերաբերող հարցին, նշել է, որ իշխանությունը հնարավոր բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնում է այդ հարցը՝ ակնկալելով խնդիրը լուծել դիվանագիտական, բանակցային ճանապարհով։

Սարգիս Խանդանյանը, խոսելով կրթական ոլորտի բարեփոխումներից, անդրադարձել է ներառական կրթությանը, դրա կարեւորությանը։ Նա խոսել է նաեւ դպրոցների վերանորոգման եւ վերակառուցման ծրագրերից։

Հյուրերն այցի ընթացքում եղել են ԱԺ գրադարանում եւ թանգարանում: