1 մլրդ դրամը, առանձնատունը և ամառանոցն ապօրինի՞ են. Օհանյանը չի ընդունում դատախազության հայցը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Լեքսուս» ավտոմեքենա, խոշոր անշարժ գույքեր Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցում, Վահագնի թաղամասում, զավթված 1 հա ափամերձ տարածք Սևանա լճի մերձակայքում, ինչպես նաև 1 միլիարդ 78 միլիոն դրամ. ըստ Գլխավոր դատախազության` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գույքից և ֆինանսական միջոցներից այսքանը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով։

Պաշտպանության նախկին նախարարն այսօր թեև միայնակ՝ նույնիսկ առանց փաստաբանների էր ներկայացել Հակակոռուպցիոն դատարան, սակայն ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով միայնակ չի անցնում։ Նրա հետ պատասխանողի աթոռին են հայտնվել կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, վերջինիս քրոջ աղջիկը՝ Աննա Բադալյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին հյուպատոս Ժակ Պիեռ Ֆովոն։ Ըստ Դատախազության՝ նշված անձանց անունով գրանցված գույքի իրական սեփականատերը Սեյրան Օհանյանն է։

Ըստ հայցի՝ Օհանյանի ցուցմամբ՝ Սևանա լճի ափամերձ հատվածքում զավթվել է 1 հեկտար տարածք: Նախկին նախարարը, սակայն, ընդհատեց Քոչարյանին՝ հայտարարելով, որ ներկայացված գույքերն իրեն չեն պատկանում:

Դատական նիստն այսքանով հետաձգվեց: ՊՆ նախկին ղեկավարը հեռացավ դատարանից:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր, որոնց կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

«Պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, երկու դրվագով կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Երկրորդ վարույթով ձեռք բերված տվյալների համաձայն՝ Օհանյանը խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, նաև վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: Երրորդ քրեական վարույթով էլ նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Սեյրանին Օհանյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու և նրան մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունները շրջանառվում էին դեռ ամիսներ առաջ։ Շուրջ ութ տարի Պաշտպանության նախարարությունը ղեկավարած Օհանյանն իր նկատմամբ իրականացվող գործընթացը որակում է շոու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան