Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Անն Թովթ Սորենսենը

Լուրեր

20.04.2026 | 19:38
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Էրիթրեայի նախագահին
20.04.2026 | 19:26
Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. կա տուժած
20.04.2026 | 19:13
Առավել ջանքեր կգործադրեմ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման ուղղությամբ. Քևին Համիլթոնը՝ ՀՀ նախագահին
20.04.2026 | 19:00
Սամվել Կարապետյանը ճգնաժամային իրավիճակներ կառավարելու բացառիկ հմտություններ ունի․ նա միայնակ չի լինի կառավարությունում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 18:44
Երևանում և Հրազդանում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել
20.04.2026 | 18:30
Մարիամ Փաշինյանի կողմից 80 մլն դոլարի յուրացման պատումը․ ով է հեղինակն ու ինչով է հայտնի
20.04.2026 | 18:25
«Ուժեղ Հայաստանի» անդամների տներում խուզարկություններ են կատարվում
20.04.2026 | 18:20
Ալեն Սիմոնյանը՝ Թուրքիայի հետ սահմանը փակ մնալու մասին // Մասկը Ֆրանսիայում կհարցաքննվի․ ԼՈՒՐԵՐ
20.04.2026 | 18:14
Ռյուտեն Անկարա է մեկնում
20.04.2026 | 18:10
Ֆրանսերենի ուսուցումը Հայաստանում ռազմավարական ընտրություն է․ դեսպան
20.04.2026 | 18:04
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ․ անվավեր է ճանաչվել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կնքված ևս մեկ հողամասի առուվաճառքի պայմանագիրը
20.04.2026 | 18:00
«Վրացական երազանքը» կպահանջի արգելել ևս մեկ ընդդիմադիր կուսակցության գործունեությունը
20.04.2026 | 17:55
Գովազդային «պատերազմներ» Meta-ի հարթակներում․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերը
20.04.2026 | 17:46
Ապրիլի 20-21-ին հանրապետության մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
20.04.2026 | 17:38
Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցելու պատրաստակամության մասին
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը (նստավայրը՝ Թբիլիսի)․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակզմից։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-դանիական հարաբերությունները կարձանագրեն զարգացման դրական դինամիկա։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում ողջունելի է համարվել Հայաստան Եվրոպական միության կողմից նոր դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին և օր առաջ ապօրինի շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտությանը:

Զրուցակիցները նշել են, որ Հայաստանը և Դանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության և այլ բնագավառներում: