Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակում Կառավարությունում
Քաղաքականություն
26.01.2023 | 17:31ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Կարեն Քեռյանն ազատվել է ԲՈԿ նախագահի, իսկ Կարեն Մանուկյանը՝ ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոններից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։
Ըստ այդմ համապատասխան որոշումներում ասված է՝
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Մնացականյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Քեռյանին ազատել բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Կարեն Մանուկյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից: