Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոյի գրքին՝ նրան մեղադրելով երկակի ստանդարտների համար

Լուրեր

28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
28.04.2026 | 20:30
Օվերչուկի սպառնալիքից հետո ՌԴ-ում արգելվել է 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի գրքում տեղ գտած պնդումները չեն արտահայտում տարածաշրջանի իրողությունները և հանդիսանում են «երկակի ստանդարտների» դրսևորում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Թաիլանդի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսում, գրում է Անադոլու գործակալությունը։

Չավուշօղլուն չի բացառել, որ Պոմպեոյի գիրքը գրվել է ԱՄՆ-ում այս քաղաքական գործչի նախընտրական արշավին նպաստելու նպատակով։

«Դիվանագիտական​ լեզվով ասած՝ Պոմպեոյի գրքում առկա պնդումներնը իրականության հետ կապ չունեն։ Դուք դա կարող եք անվանել սուտ: Փաստերի ուռճացում է տեղի ունենում, երկակի ստանդարտներն ակնհայտ են»,- ասել է Չավուշօղլուն։

Նա հիշեցրել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի գիշերը (2016թ. հուլիսի 15) ԱՄՆ նախկին պետքարտուղարը կիսվել է սկանդալային թվիթով, որը հետո հապճեպ ջնջել է այն։ Ըստ Չավուշօղլուի՝ այդ հրապարակման մեջ խոսվել է Պոմպեոյի կողմից «Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկիչների գործողություններին աջակցելու մասին»։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների օրենքներով ահաբեկչական կառույցներին աջակցելը լուրջ հանցագործություն է։

Ինչ վերաբերում է Պոմպեոյի հայտարարություններին, թե թուրքական բանակն ի վիճակի չէ ոչնչացնել ահաբեկիչներին, Չավուշօղլուն հիշեցրել է, որ հենց թուրքական բանակն է Սիրիայում ոչնչացրել ԻԼԻՊ-ի ավելի քան 4500 ահաբեկիչների։

Միևնույն ժամանակ, թուրք նախարարը ուշադրություն է հրավիրել PKK-ի սիրիական թևի՝ YPG-ի հետ ԱՄՆ իշխանությունների սերտ փոխգործակցության վրա, որը շարունակվում է Բարաք Օբամայի նախագահությունից ի վեր։

«Ներկայիս վարչակազմին անհրաժեշտ է շտկել իրավիճակը Սիրիայում»,- ընդգծել է Չավուշօղլուն։

Հավելենք, որ ԱՄՆ նախկին պետքարտուղարն իր գրքում գրում է, որ ստիպված է եղել բառացիորեն ճեղքել թուրքական նախագահական պալատի անվտանգությունը՝ մտնելու սենյակ, որտեղ բանակցում էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը։ Պոմպեոն խոստովանում է, որ որոշել է գնալ այս քայլին, քանի որ անհանգստացած էր, որ Փենսին երեք ժամանոց վավերագրական ֆիլմ են ցուցադրում 2016 թվականի հեղաշրջման փորձի մասին Թուրքիայում։ Նախկին պետքարտուղարը գրում է, որ այդ ֆիլմն իրեն ցուցադրել են թուրք պաշտոնյաները Թուրքիա կատարած իր առաջին այցի ժամանակ։

Էմմա Չոբանյան