Ալիևը երկրում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին ասել է, թե Լաչինի միջանցքի փակ լինելու մասին «Հայաստանի պնդումները կեղծ են»

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Բույոնի հավատարմագրերը, գրում են ադբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն արծարծել են նաև տարածաշրջանային հարցեր։ Մասնավորապես, Ալիևը շարունակել է պնդել ադրբեջանական կեղծ թեզը, թե, իբր, Հայաստանն անհիմն պնդումներ է անում Լաչինի միջանցքի փակ լինելու մասին ու հայտարարել, թե դրանք «լիովին կեղծ են, աբսուրդային ու անիմաստ»։

Ալիևը հայտարարել է, թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական բեռների ու անձանց տեղաշարժը, և որ 1000 տրանսպորտային միջոց է անցել միջանցքով։ Ադրբեջանի նախագահը, սակայն, չի նշել, որ եթե Լաչինի միջանցքը փակ չէ, ապա ինչո՞ւ է Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու համար ներգրավվել Կարմիր Խաչը։

Բացի այդ, Ալիևը նաև խոսել է Արցախում հանքավայրերի, իբր, անօրինական շահագործման դադարեցման ու այնտեղ մշտական  մոնիթորինգ անցկացնելու անհրաժեշտության մասին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանություններն արդեն 46 օր փակ են պահում Լաչինի միջանցքը։

Էմմա Չոբանյան