Ինչո՞ւ այս սահմանը չի բացվում․ Կարո Փայլանը Թուրքիա-Հայաստան սահմանին դիմել է Էրդողանին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը նախօրեին հայ-թուրքական սահման է այցելել՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին փակ սահմանի մասին հարցնելով․ «Ի՞նչն է խանգարում այս սահմանը բացել»։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Փայլանն առաջարկել է սահմանի դարպասն անվանակոչել Հրանտ Դինքի անունով։

«Մենք գտնվում ենք Թուրքիա-Հայաստան սահմանին և, ցավոք, այս սահմանը փակ է 30 տարի: Ադրբեջանցիները, հայերը, թուրքերը և քրդերն այս տարածաշրջանի ժողովուրդներն են, բայց, ցավոք, նրանք բաժանվեցին անցյալ դարի տրավմաների պատճառով։ Հիմա ժամանակն է, որ թուրքերը, հայերը, քրդերը գրկեն միմյանց, երկու տարի առաջ պատերազմ էր Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այդ պատերազմի ավարտից հետո սկսվեց և՛ Թուրքիա-Հայաստան, և՛ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը։ Թուրքիան և Հայաստանը նշանակեցին հատուկ բանագնացներ և սկսեցին բանակցությունները»,- ասել է Փայլանը՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ նախագահ Էրդողանն ասել էր, որ սահմանը կարող է բացվել նախ երրորդ երկրների, ապա՝ Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների համար։

«Ես հարցնում եմ նախագահ Էրդողանին, թե ինչո՞ւ այս սահմանը բաց չէ։ Ի՞նչն է խանգարում ձեզ այս սահմանը բացել։ Կորցնում են և՛ Հայաստանը, և՛ տարածաշրջանի բնակիչները։ Կարսը, Իգդիրը, Արդահանը, Աղրին, Դողուբայազետն են կորցնում։ Այս տարածքի շրջաններն ու ապրող մարդիկ կորցնում են»,- ասել է Փայլանը։

Նա նշել է, որ եթե սահմանը բացվի, երկրների միջև առևտուր և զբոսաշրջություն կլինի։

«Թուրքերը, քրդերը, ադրբեջանցիները, հայերը մարդիկ են, որոնք հազարավոր տարիներ միասին են ապրել, և հիմա եկել է միմյանց գրկելու ժամանակը։ Հրանտ Դինքն այն մարդկանցից մեկն էր, որը ամենամեծ ջանքերն է  գործադրել Թուրքիա-Հայաստան սահմանը բացելու համար, նրա ամենամեծ երազանքն այս սահմանի բացումն  էր»,- ասել է հայազգի պատգամավորը։

Էմմա Չոբանյան