Հրդեհի գործով սպա է ձերբակալվել․ նրան սպառնում է 5-15 տարվա ազատազրկում

Լուրեր

25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
Բոլորը

Զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն ձերբակալված է։

Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Այս հոդվածով սահմանվում է 5-ից մինչև 15 տարի ժամկետով ազատարզկում։

Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս պահին արդեն մեղադրանք առաջադրվե՞լ է Գ․Ս․-ին, ինչին ի պատասխան նա նշեց, որ իրականացվում են դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումից բխող գործողություններ։

Հրդեհի դեպքից հետո շրջանառվում են տեղեկություններ, որ կացարանում գտնվող զինվորները կոնֆլիկտ են ունեցել կապիտանի հետ։ Աբրահամյանի խոսքով՝ քննության շրջանակներում այդպիսի բոլոր տվյալները դառնում են քննության առարկա։

«Բոլոր հարցերը քննության շրջանակներում կստանան իրենց պատասխաները, այս պահին դեռևս խիստ ժամանակավրեպ ենք համարում քրեական գործի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հայտնելը»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Արաքս Մամուլյան