Ուկրաինայի մի քանի շրջաններում կրկին օդային տագնապ է հնչել
Քաղաքականություն
26.01.2023 | 12:12Ուկրաինայի արևելյան և հարավային շրջաններում վերջին ժամերին կրկին ավիահարվածների տագնապ է հայտարարվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Մի քանի հեռուստաալիքներ և լրատվական կայքեր հաղորդում են ռուսների կողմից Կասպից ծովի տարածաշրջանի ռազմավարական ռմբակոծիչներից թևավոր հրթիռների հնարավոր արձակման մասին։ Այս տեղեկատվության հաստատում կամ հերքում դեռ չկա։
Խարկովի, Նիկոլաևի և Օդեսայի հեռուստակայանները հայտնում են, որ այս քաղաքներում և շրջաններում հրթիռային հարձակման սպառնալիքի պատճառով անջատված է էլեկտրամատակարարումը։