Գործադուլի պատճառով Բեռլինի օդանավակայանում չեղարկվել են բոլոր չվերթները

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանում (BER) հունվարի 25-ին գործադուլը հանգեցրել է բոլոր ուղևորատար չվերթների չեղարկման: Օդանավակայանի վարչակազմի տվյալներով՝ չեղարկվել է 300 թռիչք և վայրէջք, տուժել է գրեթե 35 հազար ուղևոր։ Ver.di արհմիությունը 24-ժամյա գործադուլ է հայտարարել՝ ճնշում գործադրելու վարչակազմի վրա՝ սակագնային բանակցություններում զիջումների գնալու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գործադուլի կոչ են արել նաև օդանավակայանի վերգետնյա տրանսպորտի ծառայությունների աշխատակիցներին, օդանավակայանի կառավարման ընկերության աշխատակիցներին և անվտանգության ծառայություններին։ Ver.di-ն հույս ուներ, որ գործադուլին կներգրավվի մինչև 6000 մարդ:

Ավիաընկերությունները, որոնց թռիչքները չեղարկվել են գործադուլի պատճառով, ուղևորներին առաջարկում են ավիատոմսերը փոխանակել գնացքի տոմսերով կամ նրանց գիշերակաց տրամադրել հյուրանոցներում։

Արհմիության ղեկավարությունը դժգոհ է երեք ոլորտներից որևէ մեկում առաջընթացի բացակայությունից՝ չնայած այն հանգամանքին, որ վարչակազմի հետ սակագնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի փուլով։ Ver.di-ն, ի թիվս այլ բաների, պահանջում է ամսական 500 եվրոյի չափով աշխատավարձի բարձրացում Բեռլինի օդանավակայանի կառավարման ընկերության անվտանգության աշխատակիցների և անձնակազմի համար:

Տաթև Ֆռանգյան