Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ Լաչինի միջանցքի բացման հայտարարության կապակցությամբ

Լուրեր

22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը «զարմանք և ափսոսանք» է հայտնել Լաչինի միջանցքի փակման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարության կապակցությամբ՝ կոչ անելով կազմակերպությանը «զերծ մնալ գործողություններից և հայտարարություններից», որոնք կարող են վնասել նրա հեղինակությանը:

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին՝ մնալ անաչառ, զերծ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք կվնասեն կազմակերպության հեղինակությանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Բաքուն կարծում է, որ Հիմնադրամի հունվարի 24-ի հայտարարությունը Լաչինի միջանցքի փակման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «կանխակալ է, չի համապատասխանում իրականությանը և դուրս է կազմակերպության մանդատից»։

«Լաչինի ճանապարհին՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքում խաղաղ ցույցերի անցկացումն Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործումը կանխելու, այդ ռեսուրսներն Ադրբեջանից Հայաստան տեղափոխելու և Լաչինի ճանապարհի չարաշահման պահանջով է,  դա ադրբեջանական ժողովրդի օրինական իրավունքն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կոչ էր արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

Էմմա Չոբանյան