Ռուսական նորագույն «Արմատա» տանկերը մարտունակ չեն․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լուրերի ֆոնին, որ Ուկրաինան, այնումենայնիվ, ստանալու է գերմանական Leopard-2 տանկեր, Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը գնահատել է ռուսական վերջին տանկերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը պատրաստել է իր հիմնական մարտական «Արմատա» տանկերի ոչ մեծ քանակություն՝ Ուկրաինայում այդ տեսակի առաջին օպերատիվ տեղակայման համար։ Սակայն նշվում է, որ մարտի դաշտում ռուսական զորքերն առանց խանդավառության են ընդունել T-14-ների առաջին խմբաքանակը՝ մեքենաների անմխիթար վիճակում լինելու պատճառով։

Բրիտանական հետախուզության ամփոփագրում ասվում է, որ պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչ խնդիրներից են բողոքում զինվորականները, սակայն վերջին երեք տարիների ընթացքում ռուս պաշտոնյաները բացահայտ խոսում էին T-14 շարժիչների և ջերմային պատկերման համակարգերի հետ կապված խնդիրների մասին:

2021 թվականին էլ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն 2022-ին ծրագրված սերիական արտադրությունն անվանել է փորձնական խմբաքանակ։ Դրա համար էլ, ըստ բրիտանական հետախուզության, քիչ հավանական է, որ Ուկրաինա ուղարկվող տանկերը համապատասխանելու են սովորական ստանդարտներին, որոնց հիման վրա տեխնիկան համարվում է մարտունակ։

Էմմա Չոբանյան