Արցախի երեխաները զրկված են կրթություն ստանալու իրավունքից․ ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար

Լուրեր

18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 14:36
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները
18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
Բոլորը

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի ուղերձը Կրթության միջազգային օրվա կապակցությամբ։

«2018թ. դեկտեմբերի 3-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից հունվարի 24-ը հռչակվեց՝ որպես Կրթության միջազգային օր:

Սա ևս մի առիթ է՝ արժևորելու կրթության դերը երկրի զորացման, անհատի ու հասարակության կայացման գործում։

Պետությունների ռազմավարական առաջնահերթությունը հասարակության յուրաքանչյուր անդամի կրթության իրավունքի ապահովումն ու դրա լիարժեք պայմանների ստեղծումն է։

Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիվ քաղաքականության արդյունքում՝ ճանապարհի շրջափակման, գազամատակարարման ու էլեկտրաէներգիայի խափանման պատճառով փակ են հանրապետության բոլոր մանկապարտեզների, դպրոցների, նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դռները, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր երեխաներ ու երիտասարդներ զրկված են կրթություն ստանալու իրավունքից։

Մեր կոչն է աշխարհի ազդեցիկ երկրներին ու կազմակերպություններին՝ հետամուտ լինել վերականգնելու արցախցի երեխաների ոտնահարված իրավունքներն ու կրթություն ստանալու հնարավորությունը»,-ասված է ուղերձում։