ՔՆՆԱՐԿՈՒՄ. Հրդեհ զորանոցում, 15 զինծառայողի կորուստ․ ո՞վ է մեղավոր, կբացահայտվե՞ն իրական պատճառները

Լուրեր

01.02.2026 | 21:17
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
01.02.2026 | 20:40
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը
01.02.2026 | 20:00
Մեղրիի լեռնանցքում սաստիկ բուք է
01.02.2026 | 19:40
Հարյուրավոր նամակներ եմ ստացել և շարունակում եմ ստանալ՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերին միանալու իմ առաջարկի վերաբերյալ․ Ժաննա Անդրեասյան
01.02.2026 | 19:07
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
01.02.2026 | 18:27
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
01.02.2026 | 17:53
Jeep մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը
01.02.2026 | 17:07
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին 17։00-ի դրությամբ
01.02.2026 | 16:57
Australian Open․ Ալկարասի առաջին տիտղոսն ու Ջոկովիչի առաջին պարտությունը եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.02.2026 | 16:39
ՌԴ դրոնների կողմից Starlink-ի կիրառման կանխումը «արդյունքներ է տվել»․ Մասկ
01.02.2026 | 15:56
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել
01.02.2026 | 15:41
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները Աբու Դաբիում հետաձգվել են
01.02.2026 | 15:01
Ձնախառն անձրև, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
01.02.2026 | 14:23
«Աշխատանքներ են կատարվում եղանակային բարդագույն պայմաններում»․ իրավիճակը՝ Վարդենյաց լեռնանցքում
01.02.2026 | 14:11
Շուրջ 10 օր Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց․ Սուրենյան
Բոլորը

Ազատ գյուղում տեղակայված զինվորական զորանոցում 15 զինծառայողի մահվան հանգեցրած հրդեհից անցել է վեց օր, սակայն դեռևս քննչական մարմինը մեղադրյալների չի ներգրավել քրեական գործում։ Կառավարության մակարդակով առաջ է քաշվել և հրապարակվել վարկած, ըստ որի՝ ավտոբենզինի անփույթ օգտագործումն է դարձել ողբերգական միջադեպի պատճառ։

Քրեական գործը հարուցված է, քննվում է երկու հոդվածի հատկանիշներով՝ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մաս, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։ Իսկ երկրորդ քրեական գործը զինվորական պաշտոնյաների կողմից ենթադրյալ անփութություն դրսևորելու հիմքով է հարուցվել։ Այս գործը միացվել է առաջինին և քննվում է նույն վարույթում։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ավարտվել է 15 զինվորների դիերի նույնականացումը, հարցաքննվել են տասնյակ զինվորականներ, նախաքննությունը շարունակվում է, փաստաթղթեր են ուսումնասիրվում։

Վարչապետը հրդեհի դեպքից կարճ ժամանակ անց շտապել էր աշխատանքից հեռացնել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին, բարձրաստիճան այլ զինվորականների՝ կորպուսի և զորամասի մակարդակով։

Ողբերգական հետևանքների հանգեցրած այս դեպքը բացահայտում է խնդիրների ամբողջ սպեկտորը, որ առկա է Զինված ուժերում։ Արդյո՞ք 15 զինծառայող կզոհվեր, եթե բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներն իրականում գործեին, եթե թույլատրվեր արդյունավետ վերահսկել Զինված ուժերում մարդու իրավունքների, կարգուկանոնի առկա իրավիճակը, և ժամանակին վերհանված ու լուծված լինեին արձանագրված խնդիրները։

Ո՞ւմ և ի՞նչ թերացման արդյունք է այս ողբերգական դեպքը, ո՞վ է պատասխանատու, կարելի՞ էր, արդյոք, խուսափել նման պատահարից։ Factor TV-ի տաղավարում այս թեմայով հրավիրված քննարկմանը մասնակցում են քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը, Հելսինկյան ասոցացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը, «Ողջ մնալու արվեստ» ՀԿ ղեկավար Վովա Վարդանովը։

Ի դեպ, հասարակական այսքան մեծ հնչեղություն ստացած և կարևորություն ստացած դեպքի վերաբերյալ քննարկմանը հրաժարվեցին մասնակցել ԱԺ-ի իշխանական և ընդդիմադիր պատգամավորներ։ Factor TV-ն գրավոր դիմել էր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ այս քննարկմանը ՊՆ-ից ներկայացուցիչ ապահովելու խնդրանքով, սակայն մեզ գրավոր պատասխանել են, որ ՊՆ ներկայացուցիչ չի կարող մասնակցել այս հաղորդմանը։