«Ալիևը մաֆիայի ղեկավար է, ոչ թե երկրի նախագահ»․ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը կալանքից ազատ է արձակվել

Լուրեր

22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
22.06.2026 | 12:55
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել
22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
22.06.2026 | 12:44
«Իրա պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը
22.06.2026 | 12:36
Հավաքագրման պոտենցիալ կա, պետք է ավելացնել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 12:25
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման լուսանկարը կեղծ է
22.06.2026 | 12:18
Մոսկվային մոտեցող 70 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի և «Մուսավաթ» կուսակցության գործիչ Թոֆիգ Յագուբլուն 30-օրյա վարչական կալանքից հետո ազատ է արձակվել, գրում են տեղական լրատվակամիջոցները։

Հունվարի 5-ից Յագուբլուն հացադուլ էր հայտարարել՝ բողոքելով ապօրինի ձերբակալության և կալանավայրում իր իրավունքների ոտնահարման դեմ։ Նրա հացադուլին միացել էին ևս մի խումբ ընդդիմադիր ակտիվիստներ։ Հունվարի 12-ին էլ նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ գտնվում էր ոստիկանների խիստ հսկողության տակ։

Ազատ արձակվելուց հետո լրատվամիջոցների հետ զրույցում նա մի շարք հայտարարություններ է արել։ Յագուբլուն ասել է, որ հացադուլ էր սկսել իր անօրինական կալանավորման դեմ։ Նա նշել է, որ խախտվել են իր իրավունքները, քանի որ ձերբակալման առաջին օրերին նույնիսկ թույլ չեն տվել զանգահարել իր հարազատներին։

«Հացադուլը ծայրահեղ միջոց է, բայց այս երկրում չկա ո՛չ դատախազություն, ո՛չ խորհրդարան, ո՛չ նախագահ։ Իլհամ Ալիևը նախագահ չէ, այլ մաֆիայի ղեկավար»,- ասել է Յագուբլուն՝ հավելելով, որ հացադուլն էլ իր պայքարի ու դիմադրության տարբերակն է։

Հիշեցնենք, որ Թոֆիգ Յագուբլուն ձերբակալվել էր դեկտեմբերի 23-ին՝ Բաքվի կենտրոնում հասարակական ակտիվիստ Բախտիյար Հաջիևի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ։ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանի որոշմամբ նա վարչական կալանքի է ենթարկվել 30 օրով։

Ըստ իրավապաշտպանների՝ Հաջիևը կեղծ մեղադրանքներով է կալանավորվել։ Նա ևս հացադուլ է հայտարարել, վիճակը  գնահատվում է ծանր։

Հավելենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել ազատ արձակել Յագուբլուին ու Հաջիևին։ Նախօրեին էլ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն էր հայտնել երկրում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված։

Էմմա Չոբանյան