ԵՄ դիտորդների տեղակայումը խնդրահարույց է հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
Բոլորը

ԵՄ դիտորդական առաքելությունը երկու տարի կտեղակայվի Հայաստանում։ Այս որոշման հետ կապված իր դիրքորոշումը ներկայացնելով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ ԵՄ դիտորդական առաքելության երկամյա գործընթացի հետ կապված՝ առաջին հերթին պետք է հաշվի առնել արտաքին գործոնները․ սա առաջին հերթին վերաբերում է ՌԴ դիրքորոշմանը և մոտեցումներին։

«Օրեր առաջ ՌԴ արտգործնախարարը մտահոգություն, զարմանք արտահայտեց Հայաստանի որոշման կապակցությամբ՝ հայտարարելով, որ առաջինը ՀԱՊԿ-ն էր արձագանքել և պատրաստ էր առաքելություն տեղակայելու Հայաստան – Ադրբեջան սահմանագծին։

ԵՄ դիտորդների տեղակայումը խնդրահարույց է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, այլ նաև, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խուսափենք Արևմուտք – Ռուսաստան հակադրությունը մեր տարածաշրջան տեղափոխելուց, բայց ակնհայտ է, որ այստեղ կան բախվող շահեր, կան հայ-ռուսական հարաբերությունների վատացման միտումներ»,- նշեց Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորի կարծքով՝ արդյունավետության տեսանկյունից կարևոր կլիներ, եթե քաղաքացիական առաքելությունը կարողանար աշխատանք իրականացնել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում։

Մանրամասները՝ տեսանյութում։