Բաքուն Շուշին առաջադրելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության զբոսաշրջային մայրաքաղաքի թեկնածու

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցում է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) նախարարների խորհրդի 26-րդ նիստին, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նիստում ունեցած ելույթում Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաքն առաջադրելու է որպես կազմակերպության 2026 թվականի զբոսաշրջային մայրաքաղաք։

Բացի այդ, Ադրբեջանի ԱԳ նախարարը, ձևավորված ավանդույթի համաձայն, կեղծ թեզեր է ներկայացրել ու խոսել գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքից»։

««Զանգեզուրի միջանցքն» առանձնահատուկ նշանակություն կունենա ամբողջ տարածաշրջանի երկրների համագործակցության զարգացման համար»,- ասել է Բայրամովը։

Հավելենք, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներն են Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։

Էմմա Չոբանյան