Անկարայում Նիդեռլանդների դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ ի պատասխան Հաագայում Ղուրանն այրելու ակցիայի

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հաագայում տեղի ունեցած «հակաիսլամական քայլը, երբ հունվարի 22-ին ծայրահեղ աջ արմատականը հրապարակայնորեն այրել է Ղուրանը»։ Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում Նիդեռլանդների դեսպանն այդ կապակցությամբ կանչվել է ԱԳՆ։

ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Նիդեռլանդներում տեղի է ունեցել կրոնական ատելության զազրելի հանցագործություն՝ Շվեդիայում տեղի ունեցած նմանատիպ հանցագործությունից անմիջապես հետո»։

«Այս ամենը բացահայտ ապացուցում է, որ իսլամատյացությունը, այլատյացությունը և անջատողականության դրսևորումները սահման չունեն ժամանակակից Եվրոպայում։ Մահմեդականների վրա հարձակումներն ուղղված են ոչ միայն իսլամի, այլև ամբողջ մարդկության իրավունքների և ազատությունների դեմ՝ ուղղված յուրաքանչյուր մարդու հանդուրժողականությանը և բարոյական արժեքներին: Նման գործողությունները հարված են հասցնում խաղաղ համակեցության մշակույթին»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ Նիդեռլանդների դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան խիստ բողոք է ներկայացվել։ Անկարան դատապարտել է ակցիան և պահանջել կանխել ցանկացած նման սադրանք Նիդեռլանդներում։

«Նիդեռլանդների իշխանություններից ակնկալում ենք պատասխանատվության ենթարկել անձանց, որոնք կապված են այդ սադրանքի հետ, և կոնկրետ քայլեր՝ ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան