«Աչք էր փակում հանցավոր երևույթների վրա»․ քննադատություն՝ Պարեկայինում նշանակումների շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

Պարեկային ծառայությունը հունվարի 21-ից սկսել է գործել նաև Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանում Պարեկային ոստիկանության հիմնադրման մասին, շեշտեց, որ Կառավարության համար սկզբունքային նշանակություն է ունեցել, որ այստեղ ամեն ինչ պետք է նոր լինի՝ համազգեստից մինչև ավտոմեքենա։

«Հիմա արդեն ակնհայտ է, որ մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ոստիկանության, Փրկարար ծառայության, Ներքին գործերի համակարգի վերնագրի ներքո իրականացվող բարեփոխումներն ընթանում են շատ հաջող, և մենք պետք է վճռականորեն ավելի որակյալ դարձնենք այս բարեփոխումները»,- ասել է Փաշինյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը նախկինում ոստիկանության բարեփոխումների համակարգող խմբի անդամ էր, հակադարձում է Փաշինյանին՝ շեշտելով, որ դրանք այդքան էլ հաջող չեն ընթանում։

«Ոստիկանության համակարգի մեծ մասն ուղղակի չի կիսում այս բարեփոխումների արժեքները և, ըստ էության, ներքին գործերի նախարարը, Փրկարար ծառայության պետը, մեղմ ասած, չեն կիսում բարեփոխումների արժեքները։ Մարդիկ են, ովքեր երանի են տալիս այն ժամաանկներին, որ հնարավոր էր ծեծելով ինքնախոստովանական ցուցմունք կորզել, երբ ոստիկանից վախենում էին, և չեն պատկերացնում, որ կարող են լինել ժամանակներ, երբ հասարակությունը ոստիկանին սկսի դիտարկել որպես ընկեր»,- ասում է Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին հնարավոր չէ ոստիկանությունում բարեփոխումներ իրականացնել, քանի որ ՆԳՆ ղեկավարությունը չի ուզում, որ խորքային և արժեքային բարեփոխումներ լինեն։

Երևանում պարեկային ծառայություն ներդրումից անցել է ավելի քան 1,5 տարի։ «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն ասում է՝ պարեկային ծառայության ներդրումից հետո ոստիկանության մոտեցումը քաղաքացիների նկատմամբ, ամեն դեպքում, փոխվել է։ Նա կարևորում է հատկապես այն, որ պարեկները շրջիկ ծառայություն են իրականացնում։

«Վարչական պատասխանատվություն կիրառում են՝ անկախ նրանից, թե ով է տվյալ մեքենայի ղեկին»,- ընդգծում է Քեյանը։

Չնայած այդ պնդումներին՝ համացանցում շատ են նաև տեսանյութերը, թե ինչպես են պարեկային ծառայողները վթարի պատճառ դառնում։ Քեյանն էլ ասում է՝ քանի որ մարզերի խաչմերուկներում չկան տեսանկարահանող և լուսանկարահանող սարքեր, վարորդներն ավելի շատ են խախտումներ անում, իսկ ծառայության ներդրումից հետո ավելի զգոն կլինեն։

«Շատ կարևոր է, որ իրենք միջպետական ճանապարհներին են հսկողություն իրականացնելու, որտեղ հիմնականում մահացու ելքով վթարներն ավելի շատ են, և քաղաքացիներն արագության գերազանցումներ թույլ չեն տա, քանի որ լուրջ պատասխանատվության կարող են ենթարկվել, ընդհուպ՝ վարորդական վկայականից զրկում»,- ասում է Տիգրան Քեյանը։

Այդուհանդերձ, թեև կան նաև որոշ բացթողումներ, բայց պարեկային ծառայողները հիմնականում կատարում են իրենց առջև դրված խնդիրները՝ նկատում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։ Բացթողումներից Քեյանը մատնանշում է այն, որ քաղաքում առանց ամրագոտի երթևեկողների թվի փոփոխություն դեռ չի արձանագրվել, պարեկային ծառայողներն էլ ներողամտաբար են մոտենում, և բոլորը չէ, որ վարչական պատասխանատվության են ենթարկվում։

Պարեկային ծառայության ներդրումից հետո երկրի բարձրագույն ղեկավարությունը, փորձագետները նշում էին, որ կնվազի ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի և վիրավորների թիվը։ 2022 թվականին ՀՀ-ում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է 22,825-ով։ 2021-ի համեմատությամբ՝ հանրապետությունում վթարների քանակը նվազել է 296-ով, վիրավորներինը՝ 544-ով, զոհերինը՝ 47-ով։ Բայց ավտոճանապարհային պատահարների զոհերի թվով Հայաստանն ամենավատ հորիզոնականներից մեկում է՝ 2-րդ տեղում Եվրամիության և Արևելյան հարևանության 33 երկրների շարքում։ Մտահոգիչ է նաև այն, որ չի հաջողվում ամբողջովին արմատախիլ անել կոռուպցիան։

Դանիել Իոաննիսյանն ասում է՝ պարեկային ծառայությունում պաշտոններ են ստացել անձինք, ովքեր նախկինում աչք են փակել մի շարք հանցավոր երևույթների վրա։

Վահե Ղազարյանի՝ ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց և ՆԳ նախարար նշանակվելուց հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունը համատեղ հայտարարեցին, որ դադարեցնում են աշխատանքը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում։ Չնայած քննադատություններին՝ նորաստեղծ ՆԳ նախարարության ղեկավարումը ստանձնած Վահե Ղազարյանը համոզմունք է հայտնել, որ պարեկային ոստիկանությունը լիարժեք կկատարի առաջադրված բոլոր խնդիրները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան