Զելենսկին խոստացել է կոշտ պայքարել Ուկրաինայում կոռուպցիայի դեմ

Լուրեր

02.07.2026 | 14:43
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ
02.07.2026 | 14:34
770 դրամ ելակի, 275 դրամ լոլիկի և 400 դրամ չերի լոլիկի յուրաքանչյուր կգ-ի արտահանման համար
02.07.2026 | 14:22
ԵՄ մակարդակով պատրաստվում են երեխաների համար սոցցանցեր մուտքի արգելք սահմանել
02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրում կոռուպցիայի անընդունելիության մասին և խոստացել այս շաբաթ մի շարք կարևոր որոշումներ ընդունել կոռուպցիայի դեմ պայքարի համար, գրում է VOA-ն։

Զելենսկիի խոսքերը հնչում են Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության շրջանում կոռուպցիայի մեղադրանքների ֆոնին, ներառյալ՝ կասկածելի ռազմական գնումների մասին հաղորդումները, քանի որ պաշտոնյաներն ազգային միասնության կոչ են անում՝ դիմակայելու ռուսական ներխուժմանը:

«Ես ուզում եմ հստակեցնել, որ վերադարձ անցյալին չի լինի, այն բանին՝ ինչպես են ապրել պետական իշխանությանը մոտ կանգնած մարդիկ կամ նրանք, ովքեր ամբողջ կյանքում վազել են աթոռի հետևից։ Համապատասխան որոշումները կկայացվեն այս շաբաթ։ Որոշումներն արդեն կայացվել են։ Ես հիմա չեմ ուզում դրանք հայտարարել, բայց ամեն ինչ արդար կլինի»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում։

Նշվում է, որ Ուկրաինայի նախագահն ընդունել է փոխնախարարներից մեկի հրաժարականը՝ կաշառք վերցնելու մեղադրանքի հետաքննությունից հետո։ Պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը նույնպես մեղադրվել է կոռուպցիայի մեջ այն բանից հետո, երբ ուկրաինական «Զերկալո նեդելի» պարբերականը հայտնել է, որ զինվորականները սնունդ են գնել խիստ ուռճացված գներով։

Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունն այս պնդումները կեղծ է անվանել։ Խորհրդարանական համապատասխան հանձնաժողովին հանձնարարվել է հետաքննություն սկսել։

Կոռուպցիայի և պետական կառավարման հետ կապված խնդիրները վաղուց են հետապնդում Ուկրաինային: «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» երկիրը կոռուպցիայի մակարդակով 122-րդն է դասել 180 երկրների շրջանում։ Հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացումը դարձել է Եվրամիության առանցքային պահանջներից մեկը Ուկրաինայի՝ կառույցին անդամակցության համար այն բանից հետո, երբ Կիևը 2022 թվականին թեկնածուի կարգավիճակ ստացավ։

Տաթև Ֆռանգյան