Արցախցիներն ասել են, որ չեն լինելու Ադրբեջանի կազմում, սակայն պատրաստ են ցանկացած բանակցությունների․ Ռուբեն Վարդանյան

Լուրեր

24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
Բոլորը

Արցախում ապրող հայերը պայքարում են իրենց ազատության համար և ասել են, որ չեն լինելու Ադրբեջանի կազմում։ Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը BBC-ի HARDtalk հաղորդման եթերում։

«Արցախցիները՝ Արցախում ապրող հայերը, դեռ 1988 թվականից՝ խորհրդային տարիներից, ասել են, որ չեն լինելու Ադրբեջանի կազմում։ Նրանք պայքարում են իրենց ազատության համար, և ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ իրավական ու այլ քայլերը։ Այսօր մենք աշխարհին շատ հստակ հարց ենք տալիս՝ ունե՞նք ինքնորոշման իրավունք, հատկապես սեփական ժողովրդի բոլոր իրավունքները ոտնահարող պետությունում։ Ինչպե՞ս կարող եք ձեզ թույլ տալ հարցնել՝ արդյո՞ք հնարավոր է ապրել մի երկրում, որտեղ ռեժիմը… Ի դեպ, որպեսզի Դուք հասկանաք, մյուսները հասկանան՝ Ադրբեջանի Հանրապետության գոյության 104 տարուց 44 տարին մի ընտանիք է ղեկավարում երկիրը, եթե հաշվենք այն ժամանակը, երբ այն եղել է Խորհրդային Միության կազմում։ Ադրբեջանցիներն իրենք իրավունք չունեն, էլ ինչ ասենք հայերի մասին։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում էթնիկ փոքրամասնության համար, այն բանից հետո, ինչ նրանք արել են մեզ հետ, բացի անկախությունից: Ուստի մեզ համար հարց չկա՝ մենք դա ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Մենք ելք չունենք։ Մի պարզ օրինակ, երեկ Հայաստանում մնացած ու տուն վերադարձող երեխաները հայտնվել են շրջափակման մեջ։ Վեց շաբաթ անց ռուս խաղաղապահները փորձել են նրանց վերադարձնել Արցախ, սակայն ադրբեջանցիները կանգնեցրել են (մեքենան), ստուգել են և հոգեբանական ճնշում գործադրել (երեխաների վրա)։ Այլատյացությունը շատ ուժեղ է»,- հայտարարել է Վարդանյանը։

Հաղորդավարի հստակեցնող հարցին՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Արցախը պատրաստ չէ բանակցել Ադրբեջանի հետ, Վարդանյանը պատասխանել է, որ պատրաստ են ցանկացած բանակցությունների։

«Ոչ, մենք պատրաստ ենք ցանկացած բանակցությունների ադրբեջանական կողմի ըմբռնման դեպքում, քանի որ բանակցությունը երկու երկրների խոսակցություն է։ Արցախի անկախության առաջին իսկ օրվանից մենք ասել ենք, որ հասկանում և ընդունում ենք, որ ապրելու ենք կողք կողքի, բայց դրանք լինելու են առանձին տարածքներ։ Այն կլինի առանձին պետություն։ Դրանք լինելու են տարբեր իրավական դաշտեր, քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք, որտեղ ընտրությունների արդյունքում չորս նախագահներ են փոխվել։ Մենք չենք կարող մեզ պատկերացնել Ադրբեջանի կազմում։ Բայց մենք հարգում ենք այն փաստը, որ ապրում ենք նույն տարածաշրջանում, և որ մենք պետք է ճանապարհ գտնենք (միասին ապրելու համար): Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք պետք է գտնենք այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար»,- հայտարարել է Վարդանյանը։

Տաթև Ֆռանգյան