Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում Վրաստանն իսկապես չեզոք և անաչառ միջնորդ է. Ղարիբաշվիլի

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում Վրաստանն իսկապես չեզոք և անկողմնակալ միջնորդ է, փոխանցում է Aliq Media-ն:

Ըստ Ղարիբաշվիլիի՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը կարող են տարածաշրջանը վերածել տարածաշրջանային խաղաղության և բարգավաճման հնարավորության։

«…մեր շահերից է բխում եռակողմ հանդիպման անցկացումը, քանի որ այս տարածաշրջանը պատկանում է մեզ՝ Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին։

Մի բան կցանկանայի նշել, որ Սառը պատերազմի և Խորհրդային Միության տարիներին կար տերմին՝ «Վստահիր, բայց ստուգիր»։ Վստահությունը տեղին է, բայց Դավոսում լսեցի մեկ այլ արտահայտություն. «Մի՛ վստահիր, այլ համագործակցիր», — նշել է Ղարիբաշվիլին: