Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին «Mercedes Sprinter»-ը բախվել է երթուղային «Gazel»-ին
Հունվարի 20-ին, ժամը 16:56-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհի առաջին կմ-ին բախվել են «Mercedes Sprinter» և «Gazel» մակնիշների ավտոմեքենաները։
Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։