Փրկարարները վերսկսել են կորած երեխայի որոնողական աշխատանքները

Լուրեր

05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
05.05.2024 | 11:13
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
05.05.2024 | 11:04
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը 4-օրյա այցով ժամանել է Հայաստան
05.05.2024 | 10:36
Ծառն ընկել է գազատարի վրա և փակել ճանապարհի երթևեկելի գոտին
05.05.2024 | 10:31
Սերո Խանզադյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
05.05.2024 | 10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է
Բոլորը

Հունիսի 13-ին՝ ժամը 09:50-ին, Արմավիրի մարզի Արագած, Այգեշատ, Աղավնատուն, Լեռնամերձ, Ամբերդ համայնքներում և մոտակա դաշտավայրերում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

 

«Կոնտինենտալ» ռեստորանային համալիրին հարակից տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 12:02-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 14 փրկարար ծառայող և վերոնշյալ համայնքների բնակիչները` համայնքապետերի գլխավորությամբ:

Փրկարարները բարձրախոսի միջոցով իրազեկել են բնակչությանը, մարդաշատ վայրերում փակցվել են երեխայի լուսանկարները, համայնքի ղեկավարների կողմից հովիվներին դիտարկումների համար բաժանվել են հեռադիտակներ:

 

Ժամը 21:20-ի սահմաններում վերսկսվել են որոնողական աշխատանքները, որոնց մասնակցում են 12 փրկարար Արմավիրի մարզի Արագած գյուղում ու հարակից դաշտերում և 9 փրկարար՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասում, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: