Կիրակի օրը գնալու եմ․ Անդրանիկ Քոչարյանը՝ այրված զորանոց մինչ այս պահը չայցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
Բոլորը

«Դուք շատ լավ գիտեք, որ Սոթքի գունդը նաև ռմբակոծության ենթարկվեց, երեկ ՊՆ-ն տեղեկատվություն տարածեց և ցույց տվեց Իտալիայից ստացած կացարանների վերաբերյալ: Կիրակի օրը ես կլինեմ 2-րդ կորպուսում, երկուշաբթի օրը ավելի հանգամանալից բոլորիդ ասելիք կունենամ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու էին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորներին տեղավորել գյուղական կացարանում:

Անդրադառնալով դիտարկմանը, որ  դեպքի վայր չեն գնացել ո՛չ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ո՛չ հանձնաժողովի անդամները, ո՛չ էլ պաշտպանության նախարարն ու փոխնախարարները՝ Քոչարյանն արձագանքեց. «Դուք առաջինն եք գնացել: Կիրակի օրը առավոտ շուտ ես այնտեղ կլինեմ»:  

Հարցին՝ պաշտպանության նախարարը հայտարարում էր, որ գումարի հետ կապված որևէ խնդիր չկա, ինչո՞ւ երկու տարում այդ կացարանի հարցը չի լուծվել՝ Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց։

Մանրամասները՝ տեսանյութում։