Զինվորականը հերքում է վարչապետի հրապարակած վարկածը. ովքեր պիտի պատասխան տան 15 զինվորի կորստի համար. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.12.2025 | 13:15
Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
17.12.2025 | 13:06
Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ․ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 12:54
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 61 միլիոն եվրո վճարել Մբապեին
17.12.2025 | 12:45
Ավինյանի անունը հանել եմ, նույնաբովանդակ հաղորդում ներկայացրել, քրեական վարույթ է հարուցվել․ Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:34
Թուրքիան որոշում է կայացրել արտաքսել ադրբեջանցի  ընդդիմադիր գործչին. Բաքվում նրան սպառնում է ձերբակալություն
17.12.2025 | 12:25
ՔՊ վարչության մեծ մասը դեմ է քվեարկել իմ թեկնածությանը. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:17
Արման Ծառուկյանն ու Մեհդի Բայդուլաևն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:12
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից բնակելի տներ են վնասվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:04
ՀՀ-ն ու Լյուքսեմբուրգը ռազմավարական գործընկեր դարձան // Վարդանյանի դատը մոտենում է ավարտին․ ԼՈՒՐԵՐ
17.12.2025 | 11:51
Թրամփը լիովին արգելել է Սիրիայի և մի շարք  այլ երկրների քաղաքացիների մուտքը  ԱՄՆ 
17.12.2025 | 11:45
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.12.2025 | 11:33
Տեր Շտեգենը վերադարձել է խաղադաշտ ու մասնակցել «Բարսելոնայի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 11:22
Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի ծովային շրջափակման մասին
17.12.2025 | 11:10
FIFA The Best. Ում օգտին են քվեարկել Էդուարդ Սպերցյանը և Եղիշե Մելիքյանը
17.12.2025 | 11:06
Չախոյանը հաղորդում է ներկայացնում Ավինյանի դեմ․ պնդում է՝ 700 հզր դոլար է հափշտակվել․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց՝ ավտոբենզին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել»․ Կառավարության նիստին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսպես նկարագրեց Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի առաջացման պատճառը։

Հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել 6 պարտադիր ժամկետային զինծառայողներ և 1 սպա։ 4 զինվորները, որոնք տեղափոխվել էին Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, արդեն դուրս են գրվել։ Մյուս 3-ը՝ երկու ժամկետայիններ և մեկ սպա, Այրվածքաբանության ազգային կենտրոնում են․ նրանցից 2-ի վիճակը ծանր է, վերակենդանացման բաժանմունքում են, ունեն շնչուղիների այրվածք:

«Կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով, դա նախնական վարկածն է, որ այս պահի դրությամբ՝ բավականին հիմնավորվել է»,- Կառավարության նիստի ընթացքում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Վարչապետը ներկայացրեց պաշտոնական նախնական վարկածը․ սպան 5 լիտրանոց տարայով ավտոբենզինը փորձել է լցնել վառարանի մեջ, այդ ժամանակ էլ այն բռնկվել է։

«Բնականաբար, երբ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, էլի նախնական տվյալներով, այդ 5 լիտրանոցով բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»,- մանրամասնեց վարչապետը։

Փաշինյանը հայտարարեց՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ԶՈւ ԳՇ պետը ստորագրել էր կարգադրություն և հստակ հրաման տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար․ «Իհարկե, ամբողջ տեքստը պետք չի հրապարակել, 7-րդ կետում նշվում է՝ «խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»»։

Եթե պահպանվեր զինվորական բարձրագույն պաշտոնյայի հրամանը, այս դեպքը տեղի չէր ունենա՝ պնդեց վարչապետը։

«Նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանվել, որպեսզի լրացուցիչ ինչ-որ բաների կարիք չլինի»,- հավելեց Փաշինյանը։

Factor TV-ի նկարահանող խումբն այսօր դեպքի վայրում էր։ Դասակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, չհաստատեց դեպքի նախնական պաշտոնական վարկածը։

Աշխատանքային օրը դեռ նոր էր մեկնարկել, երբ պարզ դարձավ, որ Փաշինյանի որոշմամբ և նախագահի հրամանագրով՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ազատվել է աշխատանքից, որին հաջորդել են մի շարք պաշտոնանակություններ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կատարվածը հանցավոր անգործություն է որակում։ Հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ կացարանում առանձին ելք չի եղել, առհասարակ ինչո՞ւ պատշաճ պայմաններ չեն եղել։

«Պաշտոնանակությունը համարժեք մոտեցում չէ, առաջին հերթին, մինչ քննություն իրականացնելը, ինչպե՞ս որոշեցիր՝ այդ մարդկանցից ով ինչ է արել »,- ընդգծում է Սաքունցը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ ասում է՝ ոչ թե պաշտոնանկությունների շքերթ պիտի հաջորդեր, այլ հայտարարվեր հրամանատարական կազմին քրեական պատախանատվության ենթարկելու մասին։

Խաղաղ պայմաններում նման կորուստ ունենալն անընդունելի է` ասում է պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պնդելով, որ իշխանությունն ամբողջ թիմով պիտի հրաժարական տա։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, մինչդեռ, այդ կարծիքին չէ․ ասում է՝ քննությամբ կպարզվի ամեն ինչ, և միայն դրանից հետո կխոսեն քաղաքական ու քրեաիրավական պատասխանատվության մասին։

«Ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Պաշտպանության նախարարը, իշխանությունն է քաղաքական պատասխանատուն երկրում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակի համար, բայց դա չի նշանակում, որ միանգամից պետք է փորձենք քավության նոխազներ գտնել և ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին»,- ասաց Հովհաննիսյանը։

Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ միանգամից ազատվեցին աշխատանքից, ստացվում է՝ նրա՞նք էին քավության նոխազները, իշխանական պատգամավորին հարց են ուղղում լրագրողները։

«Այդ պաշտոնյաների պատասխանատվության տիրույթում է եղել»,- պատասխանեց Հովհաննիսյանը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մինչև օրվա ավարտը չի այցելել ողբերգության վայր։ Իսկ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնն արագ համալրվել է․ այդ պաշտոնում նշանակվել է գնդապետ, ՊՆ N զորամասի հրամանատար, ազգային հերոս Գարեգին Պողոսյանը։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեց անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությանը։

«Ես հանձնարարում եմ, որ կոմպրոմիս պետք է չլինի, գնացեք և փակե՛ք օբյեկտները, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային կանոններին»,- հրամայեց Փաշինյանը։

Չնայած այս հորդորներին, մասնավորապես, օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից շուրջ կես տարի անց, թեև որոշ պաշտոնյաներ ազատված են աշխատանքից, բայց մինչև օրս որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

2018 թվականի հունվարի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որ Զինված ուժերում 2 մարդկային կորուստը սարսափելի է, և թույլ չեն տա, որ այդ դեպքերն ուղղակիորեն դառնան լրահոսի վերնագրեր, որովհետև ամեն զոհի հետևում կան կոնկրետ մեղավորներ ու պատասխանատուներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան