Կսահմանվի ԵՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակ նշանակելու, վճարելու կարգը

Լուրեր

03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ են կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թ. օրենքի կիրարկումն ապահովելու, իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրները լուծելու համար․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Ըստ այդմ՝ կսահմանվեն կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ վարելու կարգը, աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժը հաշվարկելու կանոնները, կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները։

Մասնավորապես, կենսաթոշակը նշանակումն ու վճարումն ապահովելու է, կենսաթոշակի էլեկտրոնային գործը (փաստաթղթերը) հաշվառելու և վարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը: Կենսաթոշակ նշանակվում և վճարվում է նաև այն դեպքում, երբ քաղաքացին բնակվում է ՀՀ-ից դուրս՝ համաձայնագրի անդամ պետության տարածքում: Իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ են առաջանում այն դեպքում, երբ անձը դիմում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի կամ թաղման նպաստի համար և մահվան պետական գրանցումը օբյեկտիվորեն ուշ կատարելու պատճառով բաց են թողնում իրավունքի իրացման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետները։ Առաջարկվում է այդ ժամկետները հաշվարկել մահվան պետական գրանցման օրվանից։

Քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի թիվը կրճատելու և կենսաթոշակ, թաղման նպաստ նշանակելու ընթացակարգերը պարզեցնելու նպատակով առաջարկվում է կենսաթոշակ նշանակելու համար դիմելիս աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պայմանը կիրառել, եթե այն թվայնացված չէ, իսկ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի դեպքում՝ մահվան վկայականը պահանջվում է, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալներով անձի մահվան պետական գրանցումն առկա չէ։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում դեռևս դիմում չի ստացվել։ ԵԱՏՄ անդամ այլ պետություններում դիմումները շատ քիչ են՝ յուրաքանչյուր պետությունում մինչև 10 դիմում։ Հայկական կենսաթոշակի համար դիմումներ չեն ստացվել: Համաձայնագրի շրջանակներում անդամ պետություններից յուրաքանչյուրը կենսաթոշակ է նշանակում և վճարում իր տարածքներում ձեռք բերված ստաժի համար, իր օրենսդրությամբ սահմանված կարգով։