Կոմպրոմիս պիտի չլինի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Դատախազությունը, քննչական կոմիտեն ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները, բայց նաև ուզում եմ ասել, որ երբ մենք նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին շրջայց էինք անում ԶՈՒ տարբեր մարտական դիրքերով ու ստորաբաժանումներով, այդ ժամանակ իմ հանձնարարականը ՊՆ նախարարին և պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ մեր ավանդական մոտեցումը, որ այնուամենայնիվ, բանակում առկա խնդիրներին մի փոքր այլ կերպ պետք է վարվել, պետք է ուղղակի դադարեցնել: Ես այն ժամանակ հստակ հանձնարարական եմ տվել, որ կոմպրոմիսներ չեն լինելու: Նույնիսկ վիզուալ եթե պատշաճ իրավիճակում չէ ծառայությունը, կարգապահությունը, պետք է հետևի կոնկրետ պատասխանատվություն»,- այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի Ազատ գյուղում գտնվող զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով տեղի ունեցած ողբերգական դեպքին։

«Այս առումով ես որոշում եմ կայացրել հենց առավոտյան, երկրորդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու  միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ նախագահին: Նա արդեն ստորագրել է որոշումը: Բայց նաև հանձնարարել եմ ՊՆ նախարարին, որ պետք է շատ կոնկրետ անհտական հետևանքներ լինեն»,-նշեց Փաշինյանը: 

Նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ պաշտոններից ազատվել են նաև այլ պաշտոնյաներ։ 

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս դեպքում խոսքը պաշտոնեական պատասխանատվության մասին է։ Թե քրեական և այլ կարգի պատասխանատվության օբյեկտները ովքեր են, դա արդեն քրեական վարույթի ընթացքում պետք է պարզվի: 

«Պարզ է, որ այդ կացարանը որպես զինվորական մաս ծառայել է դեռևս 2020 թվականից, պարզ է, որ այնտեղ սովորական պայմաններ չեն, բայց դա ոչ մի բանի հետ կապ չունի: Ցանկացած կացարան, որտեղ մարդ է ծառայում, պետք է հակահրդեհային կանոնները պահպանվեն: 

Կոմպրոմիս պետք է չլինի: Որտեղ չի համապատասխանում հակահրդեհային կանոններին, գնացեք ու փակեք, ֆիզիկապես փակեք: Թող ներդրողը կամ պատշաճ ներդրումներ անի հակահրդեհային կանոնները պահի, եթե ոչ այդտեղ առևտուր անողները թող գնան այլ տեղում առևտուր անեն: Հակառակ դեպքում սենց արձանագրելով  գնացեք առաջ: Էսօրվանից հստակ գնացեք, փակեք: Այս շարքը պետք է կանգնեցնել»,-ընդգծեց վարչապետը։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։ 

Մանրամասները՝ տեսանյութում։