Ինչպես են ադրբեջանցիներն ահաբեկել հայ երեխաներին․ Արցախ վերադարձածները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Դեկտեմբերի 11-ին «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը դիտելու համար Արցախից Հայաստան եկած 19 երեխաներ 38 օր անց կրկին իրենց ընտանիքների հետ են։ Նրանք Արցախ վերադառնալ չէին կարողանում, քանի որ ադրբեջանցի կեղծ «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակ են պահում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։

Հայաստանից Արցախ է վերադարձել ընդհանուր 25 քաղաքացի․ 19 երեխաներ են, 6-ը՝ նրանց ուսուցիչներն ու մայրերը, որոնք այս ամբողջ ընթացքում Գորիսում էին։ Երեխաներին Գորիսից Ստեփանակերտ է ուղեկցել ռուսական խաղաղապահ զորակազմը, բայց ամեն ինչ հարթ չի եղել․ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, «էկոակտիվիստ» ներկայացող ադրբեջանցիները կանգնեցրել են երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը։ Մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դիմակավորված 10-15 ադրբեջանցիներ, որոնք տեսախցիկներով ներխուժել են մեքենայի սրահ, նկարահանել երեխաներին ու տարածել տեսանյութերը։ Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով երեխաներից մեկն անգամ ուշագնաց է եղել։ Մյուսների համար ևս տեղի ունեցածը սթրես է եղել։

ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն, ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանն ասում է՝ ադրբեջանցիների նպատակը հենց դա է եղել՝ ահաբեկելը։ Անտոնյանն արձանագրում է՝ խախտելով հումանիզմի տարրական կանոնները՝ ադրբեջանցի կեղծ «էկոակտիվիստները» ոտնահարել են միջազգային 3 փաստաթղթեր՝ Մարդու իրավունքների համընդհանուր կոնվեցիան, ՄԱԿ-ի երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիան, ինչպես նաև Ժնևի կոնվենցիան։

Հոգեբանական ահաբեկչության ենթարկված երեխաներին նախ հոգեբանական աջակցություն է անհրաժեշտ։ Արցախում սոցիալական աշխատողները փորձել են հանդիպել ու օգնել երեխաներին։ Անտոնյանն ասում է՝ արդեն ուղերձ են ուղարկել Սոցիալական աշխատողների միջազգային ասոցիացիա, պատրաստվում են դիմել նաև երեխաների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին։

Ինչպե՞ս ստացվեց, որ ադրբեջանցիները թույլատրեցին Գորիսում մնացած երեխաներին վերադառնալ Արցախ։ Դա հնարավոր է եղել երկարատև բանակցությունների արդյունքում։ Թեև արցախցի երեխաներին ուղեկցել են մեծահասակներ ու ռուս խաղաղապահները, բայց արդյո՞ք խնդրահարույց չէ, որ նրանց հետ չեն եղել նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ՝ հետաքրքրվեցինք Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանից։

«Մեծ հաշվով՝ խնդրահարույց չէ, եթե պայմանավորվածությունը պահպանվեր, բայց հաշվի չէինք առել, որ նման սադրանքի կարող են դիմել»,- ասաց նա։

Ստեփանյանն ասում է՝ սա ադրբեջանցիների կողմից նախապես ծրագրված սադրանք էր։ ՄԻՊ-ի տվյալներով՝ շուրջ կես ժամ ռուս խաղաղապահները բանակցել են, որպեսզի բացեն ճանապարհը և շարունակեն ընթացքը։ «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը դիտելու համար Հայաստան եկած շուրջ 2 տասնյակ արցախցի երեխաներ էլ շարունակում են մնալ Երևանում։ Եթե հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել նրանց ևս Արցախ տեղափոխելու հարցում, ըստ Արցախի ՄԻՊ-ի, կատարվածը հաշվի առնելով՝ արդեն անվտանգության առավել հստակ մեխանիզմներ կփորձեն ապահովել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան