Արցախի ԱԳՆ-ն չի մեկնաբանում Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկությունը, ՀՀ ԱԺ իշխանական պատգամավորները՝ նույնպես

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը Արցախի և Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչների միջև հանդիպման մասին տեղեկությունները չի մեկնաբանում։ Factor.am-ի հետ զրույցում Ղազարյանն ասաց․ «Հիմա հանդիպման եմ, մամուլի քարտուղարի հետ կապվեք»: Մենք կապ հաստատեցինք Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանի հետ, նա իր հերթին ասաց․ «Մեկնաբանություն չունենք, իսկ Լավրովի մյուս հայտարարություններից մի քանիսին ԱԳՆ-ն շուտով կանդրադառնա»։

Հիշեցնենք, այսօր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասուլիսում հայտարարել էր, թե հանդիպել են Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները՝ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Վոլկովի մասնակցությամբ։ Լավրովը նաև առանց մանրամասների պնդել էր, թե Լաչինի միջանցքի հարցը շուտով կլուծվի։

Factor.am-ը ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի, ինչպես նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների անդամներից փորձեց այս հարցի առնչությամբ պարզաբանում ստանալ, նրանք սակայն կամ հրաժարվում էին հարցազրույցից կամ ասում էին՝ տեղյակ չեն։

Հավելենք, որ այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի օրն էր, բայց նիստին մասնակցած իշխանական պատգամավորներից որևէ մեկն այդ մասին հարց չհնչեցրին։