FAON-ը խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար անհրաժեշտ հրատապ քայլերի մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) եռօրյա լուռ բողոքի ակցիա է սկսել Նիդերլանդների խորհրդարանի դիմաց` քաղաքական և հասարակական ուժերի ուշադրությունը հրավիրելու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վրա, որն առաջացել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի անողոք ռեժիմի կողմից իրականացված Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով․ այս մասին հայտնեցին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից:

Լուռ բողոքի ակցիայի ընթացքում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON-ի) ներկայացուցիչներին ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռյուդմեր Հերման, հանձնաժողովի մեծ թվով անդամների ներկայությամբ։ FAON-ը հանձնաժողովի նախագահին է հանձնել  10 կետից բաղկացած խնդրագիր, որտեղ նշված են հրատապ քայլերը, որոնք անհրաժեշտ են Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը մեղմելու և Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն ապաշրջափակելու համար։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON-ի) պատվիրակությունը խնդրագրի բովանդակությունը ներկայացրել է պատգամավորներին, այդ թվում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռյուդմեր Հերմային (VVD կուսակցություն), Գեյս վան դեր Ստային (SGP կուսակցություն), Յասպեր վան Դեյկին (SP կուսակցություն), Ռայմոնդ դե Ռոնին (PVV կուսակցություն), Ագնես Մյուլդերին (CDA կուսակցություն), Շյուրդ Շյուրդսմային (D66 կուսակցություն), Լամերտ վան Ռանին (PvdA կուսակցություն), Դերկ Յան Էպինկին (JA21 կուսակցություն), Կարոլայն վան դեր Պլասին (BBB կուսակցություն), Քեթի Պիրիին (PvdA կուսակցություն), Դոն Սեդերին (CU կուսակցություն), Ռուբեն Բրեկելմանսին – (VVD կուսակցություն), Պիտեր Օմտզիգտին (Omtzigt խմբակցություն) և Թոմ վան դեր Լեյին (GL կուսակցություն)։

Պատվիրակությունը հատկապես ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Արցախում տիրող մարդասիրական սարսափելի իրավիճակին և գտնել հնարավորություններ վերացնելու Արցախի բնիկ հայ ազգաբնակչության դեմ ուղղված Ադրբեջանի սպառնացող գործողությունները, որոնք միտված են իրագործել էթնիկ զտումներ, ինչպես խոստովանել է ադրբեջանցի բռնապետը:

«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) շնորհակալ է հանդիպմանը ներկա գտնված պատգամավորներին և անհամբեր սպասում է առաջիկա հունվարի 19-ին խորհրդարանում կայանալիք բանավեճին, որտեղ կքննարկվեն հրատապ գործողությունների թեման, որոնք հարկավոր են Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար, հաշվի առնելով, որ հաջորդ շաբաթ կայանալու է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում ներառված է նաև այս հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ: